Рубрика: Կենսաբանություն 2021-2022

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ


Դաս 3()
Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում: Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ՝ դեզօքսի ռիբոնունկլեինաթթու (ԴՆԹ) ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ): Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերնդների փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի իրականացումը։ Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:Նուկլեինաթթուներին է պատկանում օրգանիզմի ժառանգական հատկությունների պահպանման և փոխանցման դերը,այդ պատճառով դրանց հաճախ անվանում են <<ժառանգականության նյութ>>։ Գենետիկական ծածկագիրը նուկլեինաթթուների մոլեկուլում գաղտնագրված տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատվությունն է։

Թարգմանություն

Նկարագրել ԴՆԹի կառուցվածքը, համեմատել ՌՆԹի հետ՝ նշելով կառուցվածքային և ֆունկցինալ տարբերությունները։

ԴՆԹ – ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր։ Որոնցից յուրանքաչյորը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։Նուկլեոտիդը միացություն է կազմված երեք նյութից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից։ ԴՆԹ – ի մոլեկուլն տարբերում է 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքերով։ ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են : ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացօ ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:

ՌՆԹ – ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ – ի մեկ շղթային։ ՌՆԹ – ի նուկլեոտիդներումա ածխաջուրը ռիբոզն է։ Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը: Բջջում կան ՌՆԹ – ի մի քանի տեսակներ։ Դրանք են՝ փոխադրող ՌՆԹ – ն, որոնք չափերով ամենափոքրն են և իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սինթեզի վայրը։ Մյուսը տեղեկատվական ՌՆԹ – ներն են։ Դրանք ԴԹՆ – ից սպիտակուցի կառուցվածքային մասին տեղեկատվությունը փոխանցում են սպիտակուցի սինթեզի վայրը։ Մյուսն էլ ռիբոսոմային ՌՆԹ – ներն ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցի հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ։

Рубрика: Կենսաբանություն 2021-2022

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին:

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ընթացքը կարող է լինել և´ սուր, և´ քրոնիկական: Ե´վ առաջին, և´ երկրորդ դեպքում առողջությունը, երբեմն էլ մարդու կյանքը լուրջ վտանգի տակ է դրվում: Եթե, օրինակ, խոլեցիստիտի նոպաները կարող են լինել ողջ կյանքի ընթացքում, խոշոր հաշվով, իրենցից սպառնալիք չեն ներկայացնում (նույնիսկ, եթե լեղապարկը հեռացվում է, մարդը շարունակում է ապրել), ապա ենթաստամոքսային գեղձի առումով իրավիճակը բոլորովին այլ է: Առանց այդ օրգանի մարդն ապրել չի կարող, իսկ այն փոխարինելն անհնարին է: 

Ենթաստամոքսային գեղձը շարքից հանելու համար բավական է սուր պանկրեատիտի երեք-չորս նոպա:

Ինչո՞ւ է վտանգավոր այս հիվանդությունը:

Ենթաստամոքսային գեղձը արտազատում և 12-մատնյա աղի է ուղարկում պանկրեատիկ հյութը, որը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ: Բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ ֆերմենտները (առաջին հերթին պրոտեազաները, որոնք ճեղքում են սպիտակուցը) անցնում են ոչ թե 12-մատնյա աղի, այլ թափանցում են արյան մեջ, ապա դրանք սկսում են «մարսել» օրգաններն ու հյուսվածքները, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին: Կարծես, պատկերավոր արտահայտված, արյան հունի մեջ են բաց թողնում քաղցած գայլերի ոհմակ, որը սկսում է «խժռել» բոլոր օրգանները, որոնց հասնում է:

Նույնիսկ, եթե սուր պանկրեատիտը ժամանակին ախտորոշվում է և մարդը համապատասխան բուժօգնություն է ստանում, ապա, լավագույն դեպքում, նման նոպաներից հետո մնում է քրոնիկական պանկրեատիտը, իր հետևից բերելով մարսողության և ածխաջրատային փոխանակության խանգարում և, որպես կանոն, դիաբետ: Այդ պատճառով էլ շատ ավելի լավ և առավել դյուրին է ժամանակին հոգ տանել ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանմանը:

Իսկ ինչու է լինում այնպես, որ ֆերմենտները, որոնք նախատեսված են սննդի մարսողության համար, անցնում են արյան հունի մեջ, ոչ թե գնում են իրենց համար նախատեսված ուղիով, դեպի 12-մատնյա աղի: Դա կատարվում է ենթաստամոքսային գեղձի  բջջային թաղանթների անցանելիության խանգարման հետևանքով, օրգանը, մի տեսակ,«ապահերմետիկացվում է»:

Նման խանգարման պատճառ կարող է դառնալ, առաջին հերթին, ալկոհոլը, որի տխրահռչակ ազդեցությամբ է պայմանավորված բջջային թաղանթի քայքայումը: Ալկոհոլային պանկրեատիտն ավելի շատ է կյանքեր խլում, քան ավտովթարը: Բացի դրանից, ենթաստամոքսային գեղձի իսկական թշնամին է մթերքը, որը քիմիական հավելումներ է պարունակում (կոնսերվանտներ, գունանյութեր, համն ավելացնող նյութեր և այլն): Եվ հանուն այդ գեղձի առողջության, արժե հրաժարվել պահպանման երկար ժամկետ ունեցող մթերքից, գազավորված ըմպելիքից և սննդարդյունաբերության այլ վառ ու գունեղ, իհարկե, նաև վնասակար, արտադրանքից: Սնունդը պետք է բնական լինի:

Պանկրեատիտի պատճառ կարող են լինել նաև լեղապարկի քարերը: Գլխավոր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը կողք-կողքի են գնում  դեպի 12-մատնյա աղի: Քարերը լեղածորանների բորբոքում են հրահրում, որը տարածվում է նաև ենթաստամոքսային գեղձի վրա: Նշանակում է, պետք է հոգ տանել նաև լյարդի, լեղապարկի և 12-մատնյա աղու առողջությանը:

Ենթաստամոքսային գեղձի առողջությունը պահպանելու համար հարկ է պահպանել հետևյալ կանոնները.

  • հետևել սնվելու ռեժիմին (դա պետք է սովորել մանկուց): Եթե մարդը սնվում է, երբ պատահի, ոչ թե սահմանված ժամին, մարսողական համակարգը լավ աշխատել չի կարող: Դա իր հետևից բերում է լեղածորանների դիսկինեզիա, քանի որ լեղու նորմալ հոսքի համար անհրաժեշտ է, որ օրգանիզմ կանոնավոր կերպով հասնեն կենդանական և բուսական ճարպերը: Իսկ եթե կա դիսկինեզիա, դրան մի երեք ամսից միանում է նաև պանկրեատիտը.
  • ուտել պետք է փոքր չափաբաժիններով, առանց իրար խառնելու մեծ քանակությամբ տարբեր ուտեստներ: Խառնելով սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, ենթաստամոքսային գեղձին դժվար վիճակի մեջ եք դնում` որ ֆերմենտը արտադրել: Սնվելու նման քաոսը օրգանին ապահավասարակշռության վիճակին է հասցնում, և այն, ի վերջո, ընդհանրապես հրաժարվում է որևէ մարսողական ֆերմենտ արտադրել.
  • քաղցած վիճակում սուրճ չխմել: Դրանով ենթաստամոքսային գեղձին անուղղելի վնաս է հասցվում: Եթե չեք կարող սուրճից հրաժարվել, ապա գոնե խմեք ուտելուց հետո և շաքարով: Իսկ լուծվող սուրճն արդեն իսկական թույն է ենթաստամոքսային գեղձի համար.
  • կոշտ բջջանք պարունակող մթերքի քանակը սահմանափակել: Օրինակ, ձմեռվա համար պաշարված գազարը, բազուկը, կաղամբը, խնձորը լավ կլինի օգտագործել ջերմամշակումից հետո.
  • պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպել (հատկապես տոնակատարություններից հետո): Մի երկու օր հասարակ սնունդ օգտագործել, կաթնամթերք, ապուրներ և այլն: 

Պանկրեատիտի ախտանշանները

Սուր պանկրեատիտը «իր մասին հայտնում է» որովայնի վերին հատվածում ուժեղ ցավերով: Ցավերը, որպես կանոն, գոտևորող բնույթ ունեն, չեն վերանում սպազմոլիտիկներ (նո-շպա) և անալգետիկներ ընդունելիս: Ցավը կարող է ճառագայթվել մարմնի տարբեր հատվածներ: Հաճախ կարող է սրտխառնոց, փսխոց լինել, աղիների աշխատանքի խանգարում, թուլություն, գլխապտույտ:

Քրոնիկական պանկրեատիտի դեպքում ցավերն առաջանում կամ ուժեղանում են ուտելուց հետո: Դրանք տեղակայվում են ՙենթագդալային՚ հատվածում, հաճախ տարածվելով աջ և ձախ կողատակեր ու դեպի թիկունք: Իսկ ուտելու ցանկության բացակայությունն արդեն սրացման նշան է: Այս ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես դիմել բժշկի:

Рубрика: Պարսկերեն

Ինաչու եմ ընտրել պարսկերենը

Ես այս տարվանից եմ որոշել սովորել պարսկերեն: Մինչև անցյալ տարի ես ոչինչ չգիտեի պարսկերենի և Իրանի մասին: Ինձ սկսեց հետաքրքրել լեզուն, երբ ընկեր Դիանայի հետ հասարակագիտության ժամերին երբեմն ուսումնասիրում էինք տարածաշրջանի երկրները, հատկապես Իրանը: Կարելի է ասել, որ հասարակագիտությունն է նպաստել, որ ընտրությամբ գործունեությունս փախեմ պարսկերեն: Ես արդեն սիրում եմ այս երգեցիկ լեզուն:

Рубрика: Գրականություն 2021-2022

Պայքար առանց կատաղության

Սեպտեմբերի 30

«Պայքար առանց կատաղության» Օշո
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:
Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի
պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:
Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ
Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:
Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։

Рубрика: Без рубрики, Գրականություն 2021-2022

Նահապետ Քուչակ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:

Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Ն. Ք. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Ն. Ք. դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը:

Рубрика: Պարսկերեն

Իրանական ընդեղեն

Իրանական ընդեղենի (պարսկերեն՝ աջիլ) յուրահատուկ տեսակ է թոխմե-յե ժափոնին (բառ․ ճապոնական կորիզ)։ Սրանք ընդամենը ուտելու համար ոչ պիտանի տեսակի ձմերուկի (ինչպես նկարում է երևում, սպիտակ միջուկով, անհամ ձմերուկի տեսակ) կորիզներ են, որոնք չորացվում են, ապա բովվում։ Այս աշխատանքում ամենաբարդը ձմերուկի կորիզները մաքրելն է։
Հետաքրքիր է ընդեղենի անունը, ինչո՞ւ ճապոնական։ Ասեմ, որ ոչ մի կապ էլ չունի Ճապոնիան այստեղ։ Սա տեղական աղանդեր է, որ պատրաստվում է Դեմավենդի փեշին գտնվող Ջաբան գյուղում, որտեղից էլ ծագում է այս չարազի իրական անունը՝ ջաբանի։ Դե իսկ իր հայրենիքից դուրս գալուց ու տարածում ստանալուց հետո ջաբանի և ժափոնի բառերի նմանության հիման վրա կորիզների անունն աղճատվել է, ու զուտ իրանական, գյուղական ձմերուկի կորիզները դարձել են ճապոնական։
Չգիտեմ ինչ համ ունեն, չեմ փորձել, բայց առաջին իսկ առիթի դեպքում կարելի է Իրանից բերել։

Рубрика: Без рубрики, Պատմություն 2021-2022

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1


1. Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

  • Հարաբերությունները հարևան երկրների հետ
  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը /Հայոց պատմություն, էջ 26-33
  • Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։ Զուգահեռներ անցկացրե՛ք Ադրբեջանի տարածքային պահանջները ինչպիսին էին 1918-20թթ և ինչպիսին են այսօր: Թուրքիան ինչպիսի դերակատարություն ուներ 1918-1920թթ հայ- ադրբեջանական հարաբերություններում և ինչպիսի դերակատարում ունի այսօր:/գրավոր/

1920թ. սկզբերին ամբողջ Կիլիկիայում ապրում էր ավելի քան 150,000 հայ: Հնարավոր տարբերակ էր Ֆրանսիայի հովանավորությամբ ստեղծել Կիլիկիայի Ինքնավար Հանրապետություն: Տեղի հայկական զինված ուժերի հիմքը կազմելու էր դեռևս 1916թ հոկտեմբերին հիմնված և հայ կամավորներից բաղկացած Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն): 1918թ աշնանը նրա կազմում կար ավելի քան 5000 զինվոր: Լեգեոնը փայլուն դրսևորել էր իրեն 1918թ սեպտեմբերի 19-ի Արարայի ճակատամարտում (Պաղեստին) և մարտի ելքը վճռել հօգուտ Ֆրանսիական զորքերի: Մուդրոսի զինադադարից հետո լեգեոնը տեղափոխվեց Կիլիկիա և զբաղվեցրեց երկրամասի ռազմավարական կարևոր կետերը: Սակայն ֆրանսիական իշխանությունները հրաժարվեցին Կիլիկիային ինքնավարություն տալու մտադրությունից և 1920թ օգոստոսին լուծարեցին լեգեոնը:

  • Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․: այսօր։/գրավոր/ Հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ իրավիճակում են եղել մինչ օրս, քանի-որ Թուրքիան ցանկանում է գրավել ամբողջ Հայաստանը։

Рубрика: Աշխարհագրություն 2021-2022

ՀՀ օգտակար հանածոները

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Դասի հղումը։

  1. Երկրաբանական ո՞ր դարաշրջաններում և ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևավորել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։Մեր հանրապետության ներկայիս մակերևույթը ձևավորումը տևել է դարեր: Դարեր շարունակ տեղի են ունեցել հրաբխային ժայթքումներ, երկրաշարժեր, այլ բնական աղետներ, որոնք հանգեցրել են ներկայիս ռելիեֆի ձևավորմանը:
  2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։
  3. Պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է լեռնային տարածքում, և նման ռելիեֆ ունեցող տարածքում շատ են մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները:
  4. Ոսկի Մեղրաձոր
  5. Ոսկին շատ մեծ պահանջարկ ունի ցանկացած ոլորտում: Պարզագույն օրինակն է զարդերի պատրաստումը, պահանջարկ կա էլեկտրոնիկայում նույնպես:Գրանիտ Մեղրի
  6. Գրանիտը շատ է օգտագործվում դեկորատիվ քարերի, ինչպես նաև ճարտարապետության մեջ: Օգտագործվում է քարի վերամշակման ոլորտում նույնպես
  1. Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները և դրանց օգտագործման բնագավառները։
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ օգտակար հանածոները և դրանց տարածման շրջանները․
  • Մետաղային հանքատեսակներից․
    • Պղինձ
    • մոլիբդեն
    • կապար
    • ցինկ
    • երկաթ
  • Ոչ մետաղական հաքատեսակներից․
    • տուֆ
    • բազալտ
    • գրանիտ
    • օբսիդիան
    • պեռլիտ
    • կրաքար
    • կերակրի աղի պաշարներ
  • Նշել նաև հանքային ջրերի աղբյուրները․
Հայաստանի Հանրապետություն. Ոչ մետաղային հանածո ներ
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg
Рубрика: Գրականություն 2021-2022

կոմիտաս

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]։

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։

Որպես երգահան,երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար: Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին:

Рубрика: Գրականություն 2021-2022

Սեպտեմբերի 28

ԿՈՄԻՏԱՍԻ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

□…Նրա պոեզիան ավելի քան հասկանալի
է դարձնում կոմիտասյան մեղեդիների բյուրեղյա ոճը, երգերի խոսքերի մեծարվեստ մշակվածությունը, մտքի, հույզի անսահման խորությունն ու ձեւերի ավարտուն հղկվածությունը։
Երաժշտականի նման, Կոմիտասի գրական մտածողությունը ևս դասական է□։

Լևոն Միրիջանյան
Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)