Рубрика: Պատմություն 2021-2022

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

                                    Սյունիքի ազատագրական պայքար

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:

Рубрика: Պատմություն 2021-2022

1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսւլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր:Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրգրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Հանկարծակի ներխուժելով Ախալցխա’ մեծ կորուստներ է պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին: Գեներալ Վալերիան Բեհբութովի և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: Նրանց հետ էր նաև ռուս բա նաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: Ա. Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկում նկարագրել է հայերի ոգևորությունը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը:Հուլիս-օգոստոսին ռուսական զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում: Մայրաքաղաքի’ Կ.Պոլսի մատույցներում ռուս, զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք, կառավարությանը հաշտություն խնդրել: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային:Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից’ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ: Կարինցիները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները ’ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները’ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները’ Ծալկայի շրջանում: Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամական օգնություն:

Рубрика: Պատմություն 2021-2022

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

1500-ական թվականներից Հայաստանը գտնվում էր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանիտիրապետության տակ:17-րդ դարի սկզբին հայ ազատագրական գործիչները Հայաստանը ազատագրելու ծրագրեր էին մշակում:Մասնավորապես 1677թ-ին Էջմիածնում Հակոբ Բ. Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին 12 աշխարհիկ և հոգևոր գործիչներ:Նրանք քննարկում են Հայաստանի ազատագրության հարցը և որոշում պատվիրակություն ուղարկել Եվրոպա` Եվրապական երկրներից օգնություն խնդրելու համար: Պատվիրակությունը մեկնում է Կ. Պոլիս այնտեղից Եվրոպա մեկնելու համար,սական Հ. Ջուղայեցին մահանում է եւ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան,բացի Իսրայել Օրուց:Նա մեկնում է Եվրոպա, լինում Ֆրանսիայում, Անգլիայում, ապա հաստատվում է Գերմանիայում և հանդիպում տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ,նրան ներկայացնում Հայաստանի ազատագրման ծրագիրը:Հովհան Վիլհելմը խոստանում է նրան օգնել, բայց և խորհուրդ է տալիս գնալ Հայաստան և տեղում ծանոթանալ տիրող վիճակին, քանի որ, 20 տարի Հայաստանում չէր եղել:Օրին գալիս է Հայաստան և Սյունիքի Անգեղակոթ գյուղում հրավիրում գաղտնի ժողով, որտեղ Արցախի հայ մելիքները խոստանում են ամեն կերպ աջակցել նրան:Օրին վերադառնում է Եվրոպա դաշնակիցներ փնտրելու,սակայն շուտով հասկանում է,որ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ:Նա 1703թ-ին մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պյոտր Մեծի հետ, վերջինս խոստանում է հայերին օգնել Հյուսիսային պատերազմի ավարտից հետո:Օրին շարունակում է իր գործունեությունը:Նա մահանում Է 1711թ-ին Աստրախանում:Իսրայել Օրին հայ ազատագրական շարժման հիմնադիրն է, նա առաջին գործիչն էր,որ հասկացավ,որ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ:

Рубрика: Պատմություն 2021-2022

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության: 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Լևոն Բ-ն (1187—1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թ-ի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թ-ի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189—1190 թթ. ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։

1193 թ-ի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին Լևոն Բ-ն գերեց Եգիպտոսի սուլթանության հետ համագործակցող, Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ։ Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը։ 1196 թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, 1198 թ-ի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում Լևոն Բ-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։ Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում

Рубрика: Պատմություն 2021-2022

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

  • Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
    Աշոտ III Ողորմած Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ III–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ III հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Աշոտ III — ը «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։
    Սմբատ II Տիեզերակալ, Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիներիարքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ III Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ II–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ I–ինը։ Վերջինս 982–ին Սմբատ II–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ II-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։
  • Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97/.
    աջորդել է եղբորը՝ Սմբատ II -ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ I -ինը զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։
  • Աշոտ 3-րդի կառավարման շրջանում երկրի ունեցած հաջողությունները:
    Աշոտ 3-ը լավ վերաբերմունք էր ցույց տալիս աղքատներին, այդ իսկ պատճառով կրում է Ողորմած մականունը: Նա բանակը ամրապնդեց: Շինարարական աշխատանքներ եղան: Մայրաքաղաքը Կարսից տեղափոխվեց Շիրակի Անի քաղաքը:
  • Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով /գրավոր/:Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:
Рубрика: Պատմություն 2021-2022

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Ք․ա 7-րդ դարում Վանի թագավորությունը թուլացավ։ Նրա փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ առանձնացավ Պարույրի իշխանությունը։ Նա Հայկ Նահապետի որդիներից է։ Նա ակտիվորեն ներառվում է երկու պետությունների՝ Մեդիայի և Բաբելոնի Ասորեստանի դեմ մղած պայքարում։ Ք․ա 612թ-ին ավիրվեց Նինվեն և Պարույրը թագ ստացավ։ Այս պայքարից հետո՝ 605թ․-ին Ասորտեստանը կործանվեց։ Ք․ա 585թ․-ի մայիսի 28-ին Հալիս գետի մոտ տեղի ունեցավ Լուդիական-մարական ճակատամարտը, որը ընդատվեց արևի խավարման պատճառով։ Սահման ճանաչվեց Հալիս գետը, մինչև Հալիս գետը հողերը հանձնվեցին երվանդականներին։ Պատերազմից հետո արքայական գահն անցավ Երվան 1-ին Սակավակյացին։

  •  Երվանդ 1-ին Սակավակյաց

Պատերազմից հետո արքայական գահն անցավ Երվան 1-ին Սակավակյացին։ Մայրաքաղաք դարձավ Արմավիրը։ Սակավակյացի օրոք Հայաստանի սահմանները դարձան՝ հարավ արևելք՝ Մարաստանը, հյուսիս արևմուտք՝ Սև ծովը։ Ներառվում էր ոչ միայն Վանի թագավորությունը, այլև Անդրեփրատյան շրջանները։ Մարտադաշտ են դուրս բերում 40․000 հետևակ, 8000 հեծյալ։ Հայաստանը Երվանդունիների օրոք պայքարում է նախկին դաշնակից Մարաստանի դեմ։ Եվ դրա համար դաշնակցեց Պարսից արքա Կյուրոս Մեծի հետ, որը խորամանկությամբ ձեռբակալեց հայոց թագավորի ընտանիքը, բայց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, ով Կյուրոսի ընկերն էր, պայմանագիր կնքվեց Կյուրոսի հետ ոչ ծանր պայմաններով։ Հայաստանը մարաց թագավորին 100 արծաթ տաղանդ հարկ էին վճարելու և տրամադրելու էր 20․000 հետևակ, 4000 հեծյալ։

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Տիգրան Երվանդյանը թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին։ Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

  •  Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները /գրավոր/.

Սակավակյացի օրոք Հայաստանի սահմանները դարձան՝ հարավ արևելք՝ Մարաստանը, հյուսիս արևմուտք՝ Սև ծովը։ Ներառվում էր ոչ միայն Վանի թագավորությունը, այլև Անդրեփրատյան շրջանները։

Рубрика: Պատմություն 2021-2022

Վարդանանց պատերազմը

  1. Հայ նախարարական համայնքը մարզպանական շրջանում
    Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջնում։Արշակունյանց թագավորության անկումից հետո Սասանյանները Արևելյան Հայաստանը դարձրին իրենց տերության Վարչաքաղաքական միավորներից մեկը՝ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆ։Հայաստանում, սակայն, պահպանվեց հայ նախարարական համակարգը։Նախարարները մնում էին իրենց տիրության տերերը։Հայաստանում հազրապետի պաշտոնում Վահան Ամատունին էր,իսկ սպարապետը Վարդան Մամիկոնյանն էր։Նախարարական համակրգը հզոր ուժ էր, և օտար նվաճողները ձգտում էին թուլացնելու այն։Վռամ արքան Արևելյան Հայաստան որպես մարզպան ուղարկեց մի պարսիկ պաշտոնյայի, իսկ հայո կաթողիկոս Սահակ Պարթևին, որ այդ ժամանակ Տիզբոնում էր, արգեափակեց պարսից պալատում։
  2. Պարսից գերիշխանության սաստկացումը
    Պարսից գերիշխանության սաստկացումը։Հազկերտի հրամանով 447 թվականին Արևելյան Հայաստան է գալիս պարսից պաշտոնյա Դենշապուհը։Նա ամեն ինչ անում էր պարսկկան զդեցություը Հայաստանում ուժեղացնելու համար։Հարկերը իբր կարգավորելու նպատակով նա անցկացնում է հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր։Վահան Ամանունուն հեռացնում են պաշտոնից և նրա փոխարեն նշանակում մի պարսիկ պաշտոնյայի։Իսկ երկրի դատավորությունը հանձնվում է մի մոգպետի։Դենշապուհը կտրուկ բարձրացնում է հարկերը, հարկատոււ է դարձնում նաև հոգևորականությունը։
  3. Կրոնափոխության պահանջի մերժումը
    Հազկերտը հատուկ հրովարտակով հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունի։Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը 449 թվականին Արտաշաում եկեղեցական ժողով է գումարում։Նախարարների ու ամբողջ ժողովրդի համաձայնությամբ մերժվում է պարսիկների պահանջը։Հազկերտը, տեղեկանալով մերժման մասն, Տիզբոն է կանչում մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին, Վահան Ամատունուն, այլ անվանի հայ, ինչպես նաև Վիրքի ու բուն Աղվանքի նախարարներին։Հազկերտ II-ը պարտադրում է դավանափոխ լինել՝ սպառնալով մերման դեպքում աքսորել Պարսկաստանի Խորքերը։
  4. Ապստամբության սկիզբը և ծավալումը
    Ապստամբությունը կազմակերպելու նպատակով նախարարները որոշում են առերես կատարել Հազկերտի պհանջը։Վարդանը նախ մերժում է, սակայն իմանալով նախարարների՝ հայրենիք վերադառնալու և ապստամբության գործը ստանձնելու վճիռը՝ համաձայնվում է։Հազկերտը մոգերին հրամայում է ուղեկող զորքի և հայերի հետ գնալ Հայաստան։Պարսից արքան Սյունյաց Վասկ իշխանի երկու զավակներին պատադ է պահում։Հայ նախարարները և հայկական գունդը հազկերտ II-Ի ուղարկած մոգերի և պարսից զորքի հետ գալիս են Արարատ նահանգի Բարգրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքը։Մոգերն իրենց ուղեկցող պարսից զորքով փորձում են տեղի եկեղեցի վերածել զրադաշտական մեհյանի։Սակայն Ղևոնդ երեցի գլխավորությամբ հայերը հակահարված են տալիս և քշում մոգպետին ու մոգերին։
  5. Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը
    Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը։Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։Հազարապետի պաշտոնն անցնւմ է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին։Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում։Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը շարժվում է Արտազ գավառ և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին։Սպարապետը հայրենաշունչ կոչով դիմում է հայոց զորքին։Ղևոնդ երեցը մկրտում է մինչ այդ չմկրտված հայ ռազմիկներին։Վարդան զորավարը հայոց զորքը բաժանում է չորս մասի։451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։Հայոց հեծելագունդը, քաջ Վարդանի գլխավորությամբ անցնելով Տղմուտ գետը, անակնկալի է բերում թշնամուն։Հայոց զորքը հակառակորդի շարքերում մեծ խուճապ է առաջացնում։Պարցիկները սկսում են փախչել։Նրանք ռազմի դաշտ են մտցնում մարտական փղերին։Կռիվը սաստկանում է, Վարդան Մամիկոնյանն իր զինակիցների հետ հայտվում է շրջափակման մեջ։Նա իր քաջ նիզկակիներով հերոսաբար կռվում է սակայն ուժերն անհավասար էին։Վարդանը մարտի դաշտում արիաբար զոհվում է։Նրա հետ նահատավում են նաև ութ նախարաներ։Հայո զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկների՝ 3544 զինվոր։
Рубрика: Պատմություն 2021-2022

ԵՐՎԱՆԴՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐՄԱՎԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Վան-Տուշպան մ.թ.ա. 8 — րդ դարից Հայաստանի քաղաքական կենտրոն հռչակվելուց հետո, նսեմացավ ու նվազեց Արմավիրի քաղաքական դերակատարումը: Արմավիրի կամ Արգիշտիխինիլի փոխարեն վեր է հառնում քաղաքական մի նոր կենտրոն` Էրեբունին. հնագիտական առատ նյութերը ապացույցն են այն իրողության, որ քաղաքական գործոնը Էրեբունին ու նրա շրջակայքում ընկած բնակավայրերն էին: Սակայն չի կարելի բ ա ց ա ռ ե լ, որ Վան-Տուշպայի Արարատյան տիրապետության տարիներին, և դրանից հետո, Արմավիրն ու դաշտավայրը պատկանել են Հայկազյան հնամենի արքայատան ներկայացուցիչներից Երավանդունի ճյուղին, որոնք 612-ից իրենց ձեռքն են վերցնում Հայքի կառավարումը, և որևէ հայկական տոհմ չի վ ի ճ ա ր կ ե լ հայկազունիների գահի Երվանդունիների իրավունքը:

Վիքիպեդիայի «Երվանդյան Հայաստան» ինտերնետ կայք-էջում Երվանդունիների մասին հավաստում է. Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» /որի պատառիկները ավանդել է պատմահայր Մ. Խորենացին/, մ.թ.ա. 6-4 դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրված Հայկազյան արքայատան ներկայացուցիչները: Պատմագ-թյան մեջ այդ արքայատունը հաճախ անվանվում է Երվանդունի կամ Երվանդական` մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալած Երվանդ Ա Սակավյաց Հայկազյանի անունով: Վերջինիս հաջորդած որդին` Տիգրան Երվանդյանը /մ.թ.ա. 560-530-ական թթ/ Պարսից Աքեմենյան արքա Կյուրոսի Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 530 /537/ Բաբելոնի կործանմանը: Հայկազյան Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև 3-րդ դարի վերջը« /սխալ է պետք է լինի` մինչև մ.թ.ա. 189 թվ, հեղ./: 

Մ.թ.ա 6-րդ դարի սկզբներին ուրարտական պետությունը անկում ապրեց: Ըստ խորհրդահայ պատմագիտության, իբրև թե Ուրարտուի հիմքի վրա Երվանդ Հայոց թագավորը ստեղծեց հայոց պետականությունը. Երվանդ Ա Սակավակյացն ու նրա որդի Տիգրան Երվանդյանը հանդիսացել են Մեծ Հայքի գահակալներն ու Երվանդունի արքայատոհմի հիմնադիրները` վերականգնելով հայոց անկախ պ ե տ ա կ ա ն ու թ յ ու ն ը: Վերականգնվում է հայկազունիների գահանիստը` Արմավիրը հռչակվում է Հայոց մայրաքաղաք- քաղաքամայր:  

Հայաստանը Երվանդունիները կառավարել են մ.թ. ա. 612-ից մինչ 189 թվականը: Ըստ ԴարեհիԲեհիսթունյան եռալեզու արձանագրության, Երվանդունիները Հայաստանը կառավարել են որպես պարսկական սատրապներ, իսկ 323 — 189 թթ. Երվանդունիները Արարատյան թագավորության թագավորներն էին: Մ.թ.ա. 570-ից մինչև 330 թթ. Երվանդունիների մայրաքաղաքը Վան-Տուշպան էր, իսկ Արմավիրը հայոց քաղաքների քաղաքամայր է հռչակվել միայն մ.թ.ա 330 թվականից: Չի բացառվում, որ երկու մայրաքաղաքներն էր հավասարապես Երվանդունիների քաղաքական կենտրոններն էին, Վանը` հարավում, իսկ Արմավիրը` հյուսիս-արևմուտքում: Ի տարբերություն Վանի, Արմավիրն ուներ ավելի ապահով դիրք ու ամրություններ, և ավելի կենսունակ գ տ ն վ ե ց, քան Վան-Տուշպան էր` պարբերաբար ենթարկվելով հարևան երկրների ասպատակություններին:

Рубрика: Պատմություն 2021-2022

Վանի թագավորություն

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն , որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գթագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեինհաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա -ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան(Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա -ին հաջորդում է Իշպուինին , որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա -ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը , որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա -ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ -ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա -ն, Արգիշտի Բ -ն, Ռուսա Բ -ն, Սարդուրի Գ -ն, Սարդուրի Դ -ն, Էրիմենան , Ռուսա Գ -ն և Ռուսա Դ -ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում ՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը ( Հայքը )։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում ։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին ։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ» ։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը ։