Рубрика: Գրականություն 2021-2022

Համո Սահյան «Ում համար իմ ուշքը գնաց»

Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

Рубрика: Գրականություն 2021-2022

Պարույր Սևակ «Ախ քեզ ինչպես ասել»

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, 
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, 
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում, 
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, 
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜, 
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: 
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

Рубрика: Գրականություն 2021-2022

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը»

► Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես նրանց տարերքին…

► Գրականությունը բոլորին է պետք և ոչ թե միայն նրան, ով բանասեր է դառնալու. բոլորին` և ոչ թե միայն նրան, որը որևէ բուհ է ընդունվելու կամ խցկվելու…

► Գրադարանը գրքերի պահեստ չէ, այլ կարդացվող, մշակվող, ձեռքից ձեռք անցնող գրքերի տուն:

► Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում…

► Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա: Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես…

► Այն տունն է լավ, որտեղ լավ մարդիկ են ապրում: Եվ ամեն ընտանիք իր այլանդակն ունի: Մեր ընտանիքի այլանդակը ես եմ…

► Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը: Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ: Չար մարդիկ հաշվով կատարված ամուսնություններից են:

► Սերն չկա…ուրեմն ամուսնությունը հաշիվ է.. կամուսնանամ, ուրեմն, հաշվով, որ հետո երբ չստացվի, ասեմ` հաշիվներս սխալ դուրս եկան՝ և ոչ թե սերս:

► Ով է մեզ ավելի հաճախ խաբում քան մենք ինքներս…

o► Ով գիտի շողոքորթել, հենց նա է որ գիտի զրպարտել:

Рубрика: Գրականություն 2021-2022

Նամակ  դստերը։ Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Առաջադրանքներ


Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով-Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես: 
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի-Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը-Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի: 
  • վախկոտ մի՛ եղիր-աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր-Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…


Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը-
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
  • Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։
Рубрика: Գրականություն 2021-2022

Պարտադիր գրականության գաղափարն աբսուրդայի՞ն է

Ներկայիս ժամանկներում տեխնիկական այս բուռն զարգացման դարաշրջանում գրականությունը և ընթերացությունը ցավոք մղվել է երկրորդ պլան։ԵՎ մեծ երջանկություն է երբ ընտանիքում մանկուց են սեր մանում գրքերի հանդեպ։Իրականում ուղղորդելը շատ ճիշտ է, բայց պարտադրել հարկադրաբար, ոչ մի բան չի կարա լինի այդպիսով պարտադրելու փոխարեն ավելի նպատակահարմար կլինի, որ օրինակ հանդիսանան մեծերը երեխաների համար և մոտիվացիյա լինեն երեխաների համար այլ ոչ թե պարտադրեն։

Рубрика: Գրականություն 2021-2022

Հարի Բրաունի նամակը դստերը

Մայիսի 11

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչոքպարտավորչէինչորբանանելքեզհամար:

Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:

Եթեինչորմեկըքեզսիրումէ,  ուրեմն`  դույուրահատուկես,  դունրանդարձնումեսերջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դուավելիլավըպետքէդառնասմիայնքեզհամար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչոքպարտավորչէինձհենցայնպեսհարգել,  ընկերությունանելինձհետ,  սիրել,  ապահովելիմզարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Առաջադրանքներ


Ա) Բացատրե՛ք մտքերից յուրաքանչյուրն ըստ ստեղծագործության․ համաձա՞յն եք դրանց հետ, թե՞ ոչ։ Հիմնավորե՛ք։

  • Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
  • Եթե ինչ-որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
  • Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
  • Ոչ ոք պարտավոր չէ քեզ հենց այնպես հարգել, ընկերություն անել քեզ հետ, սիրել, ապահովել քո զարգացումը:

Բ) Բնութագրե՛ք նամակի հեղինակին ՝ ըստ իր ներկայացրած մտքերի։

Рубрика: Հայոց լեզու 2021-2022, Գրականություն 2021-2022

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է: 

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ բայը չի սիրում հրամայական»։ Ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել Պենակի այս պատումի վերաբերյալ։

Рубрика: Գրականություն 2021-2022

Նար-Դոս

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է [Թիֆլիս]։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանիհետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումիցհետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 80-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Рубрика: Գրականություն 2021-2022

Ես և Նա Նար-Դոս

Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։

Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։

ԵՍ

Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի, ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Սակայն աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, թե պատրաստվում է ամուսնանալ, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը։

ՆԱ

Վենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե հողեղեն չէ։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չէր երևում Վենեցիայի փողոցներում։

Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող»։

Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։