Рубрика: Ռուսերեն

17.09 — 23.09

1.Читаем текст ,обсуждаем

2. Проходим новую тему(Сложное союзное предложение )

3.Выполняем домашнее задание

1.Текст

МИР ТАКОВ, КАКОВ ОН ЕСТЬ( А.Моруа)

Мир таков, каков он есть. Трудно предположить, чтобы мир был создан единственно для удовлетворения наших потребностей. Это было бы чудом из чудес. Мир нейтрален. Он не дружествен и не враждебен человеку. Вам внушили, что человек рождается для того, чтобы умереть, и что вы должны всю жизнь терзаться этой мыслью. Чего ради? Смерть — не факт сознания. “Смысл раздумий о смерти в том, что они лишены смысла”, — писал Монтерлан. Смерть близких потрясает нас. А наша собственная? Бояться ее — значит представлять себе и мир, где мы есть, и мир, где нас нет. Эти два образа несовместимы.

    Вам внушили, что мы живем на краю пропасти…, но даже если мы идем по краю пропасти, ничто не толкает нас вниз.

    Вам внушили, что старые моральные ценности канули в прошлое*. Это ложь… Я напомню вам для начала несколько древних как мир истин…

    …Нельзя жить для себя. Думая только о себе, человек всегда найдет тысячу причин чувствовать себя несчастным. Никогда он не делал всего того, что хотел и должен был делать, никогда не получал всего того, чего, по его мнению, заслуживал, редко был любим так, как мечтал быть любимым. Без конца пережёвывая свое прошлое, он будет испытывать одни сожаления… Зачеркнуть прошлое все равно невозможно, попытайтесь лучше создать настоящее, которым вы… сможете гордиться. Всякий, кто живет ради других — ради своей страны, ради женщины, ради творчества, ради голодающих или гонимых, — словно по волшебству забывает свою тоску…

    Второе правило — надо действовать. Вместо того, чтобы жаловаться на абсурдность мира, постараемся преобразить тот уголок, куда забросила нас судьба. Мы не в силах изменить вселенную, да и не стремимся к этому. Наши цели ближе и проще: заниматься своим делом — правильно выбрать его, глубоко изучить и достичь в нем мастерства… Если человек в совершенстве овладел каким-нибудь ремеслом, работа приносит ему счастье.

    Третье правило — надо верить в силу воли… Безусловно, никто из нас не всемогущ. Не в моей власти помешать войне, но мои призывы, помноженные на призывы миллионов других людей, ослабят угрозу войны. Я не в силах выиграть битву, но я в силах быть храбрым солдатом, исполнить свой долг. “Возможности наши зависят от того, на что мы дерзнём,” поэтому надо быть всегда в форме. Усилием воли человек заставляет себя трудиться на совесть и совершать геройские поступки. Быть может, воля и есть царица добродетелей.

    Важно и четвертое правило — надо хранить верность. Верность слову, обязательствам, другим, самому себе.

_______________

*канули в прошлое — исчезли.

Вопросы для обсуждения:

  • О чем текст ? Какое впечатление слова писателя оставил на вас?
  • Согласны ли вы с автором? Если нет, обоснуйте свой ответ .
  • Заставили ли его слова вам задуматься над своим поведением или характером?
  • Чему учит текст ?
  • Напишите свое рассуждение относительно данного текста
  • В чем по вашему заключается счастье ?
  • Что для вас является абсурдным в мире?
  • Анализируйте следующие цитаты:

    1.И ТО, ЧТО МЫ НАЗЫВЕМ СЧАСТЬЕМ,И ТО, ЧТО НАЗЫВАЕМ НЕСЧАСТЬЕМ, ОДИНАКОВО ПОЛЕЗНО НАМ, ЕСЛИ МЫ СМОТРИМ НА ТО И НА ДРУГОЕ, КАК НА ИСПЫТАНИЕ.( Л.Н.ТОЛСТОЙ)

     2.СВОБОДА НЕ В ТОМ, ЧТОБЫ НЕ СДЕРЖИВАТЬ СЕБЯ, А В ТОМ, ЧТОБЫ ВЛАДЕТЬ СОБОЙ.(Ф.М.ДОСТОЕВСКИЙ)

     3.ПЕРВАЯ ТВОЯ ОБЯЗАННОСТЬ ЗАКЛЮЧАЕТСЯ В ТОМ, ЧТОБЫ СДЕЛАТЬ СЧАСТЛИВЫМ САМОГО СЕБЯ. ЕСЛИ ТЫ САМ СЧАСТЛИВ, ТО ТЫ СДЕЛАЕШЬ СЧАСТЛИВЫМИ И ДРУГИХ.( Д.ФЕЙЕРБАХ)

2.Тема урока:

Сложное предложение (сложносочиненное ,сложноподчиненное)

         3.Домашнее задание           

а) Составьте 5 предложений с сочинительными союзами и 5 предложений с подчинительными.   

б)  Вставьте пропущенные буквы. В сложносочиненных предложениях выделите грамматические основы и союзы.

Была середина марта. Весна в этом году выдалась ровная, дружная. Изредка выподали обильные, но короткие дожди. Уже ездили на калесах по дорогам, покрытым густой грязью. Снег еще лежал сугробами в глубоких лесах и в тенистых ..врагах, но на полях осел, стал рыхлым и темным, и из(под) него (кое)где большыми плешьнами покозалась

в)Вставьте пропущенные буквы и запятые .Определите, союзом или союзным словом соединены части в каждом предложении. Выделите их разными цветами

чорная, жирная, парившаяся на солнце земля. Бирезовые почки набухли, а барашки на вербах из белых стали жолтыми, пушистыми и огромными. Зацвела ива. 
Пчёлы вылетели из ул..ев за первым взятком, а на лесных полянах ро..ко покозались первые подснежники.
Мы с (не)терпением ждали прилета старых знакомых скворцов — этих первых перелетных гостей, радосных весеников весны. (По А. Куприну.) 

1) Маша так дружилюбно и крепко стиснула его руку что сердце у него зобилось от радсти. (И. Тургенев) 2) Что с возу упало то пропало. (Пословица) 3) (Не)было (ни)какой н_дежды что небо про_сни(тся, ться). (А. Чехов) 4) Марина полюбила Верочку и умела угад_вать по гл_зам что ей нрав_лось. (И. Гончаров) 5) В сложной би_графии Андерсена (не)легко уст_новить то время когда он нач_л писать свои первые пр_лес(?)ные ска_ки. (К. Паустовский) 6) Он говорил о вр_менах гр_дущих когда народы распри поз_быв в в_ликую семью со_диня(тся, ться). (А. Пушкин) 7) Путешествие (не)пок_залось ему столь ужасно как он того ож_дал. (А. Пушкин) 8) Этот сл_пой (не)так слеп как каже(тся, ться). (М. Лермонтов)

Рубрика: Ֆիզիկա 2021-2022

18․10- 23․10 2021 թ․

Նպատակը` ինքնակրթություն

Դասի կազմակերպումը և խորհրդատվությունը դասացուցակով« Microsoft Teams հարթակում։

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t,  Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I⋅t։

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

DOC000697281

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի  միջոցով: 

Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը: 

2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:

3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:

4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:

5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:

Рубрика: Հանրահաշիվ 2021-2022, Երկրաչափություն 2021-2022

11.10.2021-15.10.2021

14-15.10.2021թ.y=ax2(a -ն 0 չէ) ֆունկցիան (Հանրահաշիվ)

Առաջադրանքներ՝40-44

.

12-13.10.2021թ.Շրջանագծի և ուղղի հավասարումները (Երկրաչափություն)

Տեսություն՝

Դուրս բերենք տրված կենտրոնով և տրված շառավղով շրջանագծի հավասարումը:

1. Շրջանագծի բոլոր կետերը գտնվում են միևնույն կետից (կենտրոն) միևնույն հեռավորության վրա (շառավիղ): 

2. Մենք ունենք երկու կետերի միջև հեռավորության հաշվման բանաձևը՝ |AB|=√(xAxB)2+(yAyB)2

Բարձրացնելով քառակուսի՝ ստանում ենք՝ AB2=(xAxB)2+(yAyB)2

Rl_vdj.png

 Դիցուք շրջանագծի կենտրոնը C(xC;yC) կետն է, իսկ շառավիղը՝ R-ն է:  Շրջանագծի ցանկացած P(x;y) կետ գտնվում է C կենտրոնից R հեռավորության վրա:  Հետևաբար, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝ (xxC)2+(yyC)2=R2 

Սա հենց C կենտրոնով և R շառավղով շրջանագծի հավասարումն է: Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների (0;0) սկզբնակետն է, ապա հավասարումը ստանում է հետևյալ տեսքը՝ x2+y2=R2

Առաջադրանքներ՝24-33

.

11.10.2021թ.Կոորդինատների մեթոդի կիրառությունը խնդիրներ լուծելիս (Երկրաչափություն)

Առաջադրանքեր՝19-23

Рубрика: Անգլերեն2021-202×

English

EX.2
I get up late on Sundays.
She goes out with a boy from our class.
Can you wait for me after school.
I sometimes look after my little brother.
I dont get on with my cousin.

EX.4
Zeki play the guitar very well.
His parents gives him pocket money every weekend.
Where Adam and Zeki Lives.
Where Adams mother comes from.
Rachel and Tania not play guitar.

EX.5
He often sends me e-mail in the telephone.
I never write a letters in Russian.
She always gives me phones after school.
I use hardly ever the internet in this moment
At the station we usually meet this people.

EX.6

Rachel doesnt like basketball.
She loves a computers.
She doesnt like dancing.
She doesnt mind chess.
She Likes swimming.

Рубрика: Ֆիզիկա 2021-2022

11.10-17.10

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։ Դիտել տեսանյութը և թարգմանել Հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել ինձ։

Рубрика: Без рубрики

Թարգմանություն

История развития декоративной косметики берёт своё начало в далёком прошлом: самые первые косметические средства начали появляться еще 5000 лет назад в Египте. Для приятного запаха кожи использовались масла с благовониями, а для защиты лица от солнца женщины наносили белила. Также египтяне первыми стали использовать черную краску для глаз на основе сурьмы в качестве подводки. А для создания натурального румянца использовались растертые цветы.

Դեկորատիվ կոսմետիկայի զարգացման պատմությունը վերձնում է իր սկիզբը վաղ անցյալում:Ամենառաջին կոսմետիկական միջոցը սկսեց հայտնվում է դեռ 5000 տարի առաջ եգիպտոսում:Անուշ բույրի համար և փափուկ մաշկի համար օգտագործվում էին բուրավետ յուղեր իսկ դեմքը արևից պաշտպանելու համար կանանյք նրանց վրա քսել են դիմափոշի:Նաև եգիպտացիները առաջին են սկսել օպտագործել սև ներկ աչքի համար

Из Египта косметика проникла в Грецию, а позже и в Рим. Слово «косметика» впервые было введено именно древними греками. Их достижения в области красоты были связаны со знанием трав, масел и опытом их применения.

ПОМАДА ДЛЯ ГУБ

В конце XIX века появилась первая помада в форме карандаша, в состав которого входили воск, масла и натуральное сало. Позже в продажу поступила помада с механизмом, который помогал использовать средство полностью, без остатка. В 1920 году Елена Рубинштейн выпустила первый тюбик губной помады в том виде, в котором ее продают и сегодня.

Рубрика: Գրականություն 2021-2022

Հոկտեմբերի 7

Փորձություն (hնդկական հեքիաթ)
Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։
Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։
Եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ
հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ
երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին
ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։
Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։
Առաջադրանքներ
Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․
 ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
 միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
 ընկերոջը փորձելը լավ բան չէ
 կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
 լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
 լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։
Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը
հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
վերլուծությամբ։

Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։

Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։

Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։

Рубрика: Երկրաչափություն 2021-2022

06.10.2021թ.-Կոորդինատային հարթություն

Մեզ արդեն հայտնի է կոորդինատների ուղղանկյուն համակարգի հասկացությունը: Կոորդինատային ուղղանկյուն համակարգ ներմուծելու համար պետք է կատարել հետևյալը. 

1. Տանել երկու փոխուղղահայաց ուղիղներ, որոնց վրա նշված են թվերի աճման ուղղությունները (սլաքի միջոցով): Հորիզոնական ուղիղը կոչվում է աբսցիսների առանցք: Ուղղահայաց ուղիղը՝ օրդինատների:  

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով: 

3. Յուրաքանչյուր ուղղի վրա նշված է միավոր երկարությամբ հատված (մասշտաբ):   

Koord_plne_punkts.png

 Հարթության յուրաքանչյուր կետ ունի երկու կոորդինատ՝ x և y (աբսցիսը և օրդինատը): A(xA;yA) կետի աբսցիսը և օրդինատը գտնելու համար այդ կետից իջեցնում ենք ուղղահայացներ՝ համապատասխանաբար աբսցիսների և օրդինատների առանցքների վրա:  Վերևի նկարի վրա ցուցադրված է A(2;4) կետը: A կետի աբսցիսը հավասար է 2-ի, իսկ օրդինատը՝ 4-ի:  Կոորդինատային յուրաքանչյուր առանցք հարթությունը տրոհում է երկու կիսահարթությունների, իսկ երկուսը միասին հարթությունը տրոհում են 4 քառորդի:

Կոորդինատային համակարգ կառուցելիս կարևոր է հիշել երկու հանգամանք:

1) Երկու կոորդինատային առանցքների վրա պետք է ընտրել նույն մասշտաբի միավորը:

2) Աբսցիսների առանցքի վրայով դեպի աջ շարժվելիս մեծանում է աբսցիսը, իսկ օրդինատների առանցքի վրայով դեպի վերև շարժվելիս՝ օրդինատը:

Դասարանական առաջադրանքներ՝ 10; 13; 19

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 11; 14; 20

Рубрика: Без рубрики

Պատմություն

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում
1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ

  • Զուգահեռներ անցկացրե՛ք 1920-2020թթ միջև:Նշե՛ք նմանություններ և տարբերություններ:/գրավոր/
  • Ըստ ձեզ Ռուս -թուրքական հարաբերությունները ինչ փոփոխությունների են ենթարկվել վերջին 100 տարվա ընթացքում:/գրավոր/
Рубрика: Без рубрики

Հոկտեմբերի 5

Կարդալ տեքստը, մեկնաբանել մուգ նշված հատվածները։

«Չկա չարիք առանց բարիք» կամ «թաքնված օրհնություն» ասույթը, որը չինարեն հնչում է որպես՝ «Սայ Վըն շը մա, յէն ճը ֆեյ ֆու»1 (sՈi wēng shī mǎ, yān zhī fēi fՕ/ 塞翁失马,焉知非福), Չինաստանում շատ վաղուց արդեն դարձել է ամենատարածված և ամենասիրված ասույթներից մեկը: Բառացի այն թարգմանվում է «Ծեր մարդը կորցնում է ձին, արդյոք դա օրհնություն չէ՞»: Ավելի երկար տարբերակը հնչում է այսպես՝ «Ձիուց զրկվելը ոչ միշտ է չարիք, ձի ձեռք բերելը՝ ոչ միշտ բարիք» (塞翁失马焉知非福,塞翁得马焉知非祸): Այն երկու տարբերակով էլ օգտագործվում է:

Այս բարոյախրատական պատմության սկզբնաղբյուրը Լյու Անի կողմից կազմված  «Խուա ՆանՁը» կոչվող ժողովածուն  է (մ.թ.ա. մոտ 139 թ.): Հետագայում ժողովածուի մեջ ընդգրկված այս փոքրիկ պատմությունը ենթարկվել է տարբեր վերամշակումների, վերածվել նաև ասույթի: Հայ ընթերցողներին եմ ներկայացնում «Ծեր մարդու կորած ձին» (Սայ Վըն շը մա / sՈi wēng shī mǎ -塞翁失马) առակը2:

***

Հնում Հյուսիսային սահմանների մոտ ապրելիս է լինում մի մարդ, որ կարողանում էր բուծել շատ լավ ձիեր: Բոլորը նրան կոչում էին Սայ Վըն: Մի օր Սայ Վընի ձիերից մեկն ախոռից փախչում է ու գնում-հասնում սահմանի մոտ գտնվող Խու ցեղի բնակավայրը: Հարևանները հենց իմանում են այդ լուրը, շտապում են մխիթարել Սայ Վընին, որ նա շատ չտխրի ձիու կորստի համար: Սակայն Սայ Վընը բնավ էլ տխուր չէր, այլ ժպտալով պատասխանում է.

– Թեև իմ ձին անհետացել է, սակայն դա դեռ չարիք չէ:

Մի քանի ամիս հետո այդ նույն ձին, որ փախել էր, վերադառնում է՝ իր հետ բերելով Խու ցեղից մեկ այլ շատ ընտիր տեսակի ձի: Հարևանները, լսելով այդ մասին, հերթով շտապում են Սայ Վընի մոտ՝ շնորհավորելու նրան: Սակայն Սայ Վընը, ընդհակառակը, հոնքերը կիտելով, ասում է նրանց.

– Պատահական կերպով եկած այս ընտիր ձին, վախենամ, այնքան էլ բարիք չէ:

Սայ Վընն ուներ մի որդի, որը շատ էր սիրում ձի հեծնել: Մի օր տղան հեծնում է Խու բնակավայրից եկած ձին և անզգուշաբար ընկնելով՝ կոտրում ոտքը: Հարևանները նորից վազում են Սայ Վընի տուն՝ նրան մխիթարելու, սակայն զարմանում են, երբ նա անտարբեր կերպով ասում է.

– Չնայած իմ տղան կոտրել է ոտքը, բայց, ո՞վ գիտե, գուցե դա բարի է:

Հարևանները, ապշած նրա խոսքերից, մտածում են, թե Սայ Վընը վշտից խելքը թռցրել է:

Շատ չանցած՝ Խու ցեղը նրանց դեմ պատերազմ է սկսում: Բոլոր երիտասարդ տղաները կանչվում են բանակ: Նրանց մեծ մասը զոհվում է պատերազմի դաշտում՝ արագաշարժ ու դաժան Խու զինվորների ձեռքից, իսկ Սայ Վընի տղան, ոտքը կոտրած լինելու պատճառով, չի կանչվում բանակ՝ այդպիսով փրկելով կյանքը: Միայն այդ ժամանակ են հարևանները հասկանում, թե այն օրը Սայ Վընի ասած խոսքերի տակ ինչ իմաստություն էր թաքնված:

Մեր կյանքում կան շատ բաներ, որոնք նախասահմանված են: Նույն բանը կարող է լինել և՛ օրհնություն, և՛ անեծք, միշտ չէ, որ կարելի է միանշանակ դատել՝ այն բարի՞ք է, թե՞ չարիք: Ընդհակառակը, պետք է թողնել, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով. հանդիպելով բարեբախտության՝ չպետք է չափազանց ինքնագոհ դառնալ, իսկ դժբախտության ժամանակ չպետք է հիասթափվել, այլ՝ խնդրին նայել սթափ:

Սեպտեմբերի 30

«Պայքար առանց կատաղության» Օշո
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:
Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի
պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:
Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Առաջադրանքներ
Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.

Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:
Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։