Рубрика: Ռուսերեն

РУССКИЙ ЯЗЫКУпражнения /26 апреля — 30 апреля/

  1. Найдите в предложениях подлежащее и подчеркните его.
    По преданию, в день Святой Троицы Пётр I, осматривая Заячий остров, срезал две полосы дёрна, положил их крестообразно и сказал: «Здесь быть городу». В это время в небе появился орёл и стал парить над императором, что сочли добрым знаком. И город был основан. Он стал символом величия и мощи Государства Российского.
    Минуло почти три века. А Северная Пальмира продолжает по корять нас своей сдержанной загадочной красотой. Любить этот город – значит постоянно постигать его тайну.

2. Прочитайте, определите границы предложений. Подчеркните в предложениях сказуемое. Озаглавьте текст и перескажите его.
Этого нахального воробья я заприметил давно я даже придумал ему имя и фамилию – Афонька Вредный этот Афонька никогда не ел в общей компании он таскал чужие куски воробей хватал у кого-нибудь из- под носа самый большой кусок и летел с ним на край крыши иногда в клюв Афоньке попадался огромный тяжёлый кусок добыча оттягивала его голову книзу тогда он летелперевернувшись в воздухе хвостом Афонька со страшной
силой махал крыльями этот шум доносился ко мне в комнату сквозь стекло.

3. Подчеркните главные члены предложения.

  1. Воробей лежал на моей ладони. 2. На пригорке играли лисята. 3. За рекой поднялась большая тёмная туча. 4. Ветер гнул макушки деревьев. 5. На землю упали тяжёлые капли дождя. 6. Вскоре хлынул тёплый
    летний дождь. 7. Небо прояснилось. 8. Снова вернулось ласковое лето. 9.Мы с нетерпением ждали весны. 10. Листья падают с клёнов.

Главные члены предложения – это подлежащее и сказуемое.
Подлежащее отвечает на вопросы именительного падежа: кто? или
что?

Сказуемое – это главный член предложения, который отвечает на вопросы что делает предмет? что с ним происходит? что он такое? кто он такой? и др. Сказуемое чаще всего выражается глаголом. Облака (что?) потухли (что сделали?). Воробей (кто?) пощипывал (что делал?) кусочек хлеба.

Рубрика: Без рубрики

Դեպի Արմաղան

Երեկ մենք փոքրիկ խմբով մեկնեցինք դեպի Արմաան լեռը, որի բարձրոթյունն էր 2829 մետր։Մեկնեցինք առավոտյան, երբ հասանք մի փոքր նախաճաշեցինք։Բարձրանալ իմ համար մի փոքր դժվար էր։Ճնապարհը մեզ կարճ էր թվում, բայց մենք բարձրացանք մոտ 1 ժամ 30 րոպեում։Արմաղանը շատ գեղեցիկ էր։Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։

Рубрика: Ռուսերեն

Урок 23

Читаем трагедию Шекспира «Ромео и Джульетта« Тема урока:Повторяем глаголы в русском языке .Виды глаголов.Парные глаголы Классная работа: Учебник «Практическая грамматика».(стр.97,упр.74; стр.100 упр.78,79; стр. 104 упр. 91) тр.97,упр.74 Упражнение 74. Прочитайте предложения, вставляя вместо точекглаголы НСВ или СВ. Укажите случаи, где можно употребить оба вида. У нас было мало времени, и мы не обсудили все вопросы.Подруги поссорились и

Рубрика: Ռուսերեն

любовь спасёт мир

Любовь — это одно из чувств, которое дано изведать человеку в жизни. Можно сказать, что это чувство делает человека добрее, чище, совершеннее. Тема любви — одна из ведущих тем мировой литературы с древнейших времен до сегодняшнего дня. Многие влюбленные стали олицетворением этого чувства. Стоит вспомнить Лейлу и Меджнуна, кавалера де Грие и Манон Леско, даму с собачкой и Гурова, а также многих-многих других. Сложно придумать, о чем бы писали знаменитые поэты и прозаики, чем вдохновлялись бы великие композиторы и художники, не будь на свете любви.
Древние считали любовь даром богов. Это чувство, по их мнению, приближало смертных к небожителям. В средние века сложился настоящий культ любви. Рыцари посвящали всю свою жизнь служению прекрасной даме и были счастливы. С тех пор словом «рыцарь» стали называть всякого, кто с почтительностью и восхищением относится к женщине. О том, какое место занимала любовь в жизни наших предков, мы можем судить, в частности, по произведениям русских классиков. А одной из причин самой известной за всю русскую историю дуэли была именно пылкая любовь, столкнувшаяся со жгучей ревностью. У любви множество лиц. Это любовь-дружба, любовь-сотрудничество, любовь-страсть, любовь-трагедия и другие. В любви существует не только счастье, радость взаимного понимания, удовольствия, но и обман, ревность, страх, боль. Можно сказать, что на фоне любви прочие душевные проявления человека выступают более четко, рельефно, выпукло.
Человек поверяется любовью. Сказать «я люблю тебя» значит, сказать «ты никогда не умрешь», — заметил как-то великий французский писатель Альбер Камю. Любящий запечатлевает в своем сердце образ любимого человека, делает того бессмертным, как бессмертны солнце, земля, ветер, и только такое бессмертие возможно в нашем несовершенном мире. Любовь, как уже было сказано, не выгодное приобретение, а дар. И как всяким неожиданным и приятным подарком, этим чувством необходимо дорожить. Ведь говорят, что истинная любовь дается человеку один раз в жизни, и это недалеко от правды. Известно, что любовь реализуется целиком в сфере межличностного общения. Поэтому нужно как бы заново учиться говорить, думать, дышать. В этом многие видят труд и тяготы любви, особенно если любовь увенчивается законным браком. Здесь важно не потерять собственную индивидуальность, собственную точку зрения на окружающий мир и на саму любовь в частности. «Ты у меня одна, Словно в ночи луна, Словно в году весна, Словно в степи сосна. Нету другой такой Ни за какой рекой, Нет за туманами, Дальними странами». Эти строки принадлежат перу знаменитого барда Юрия Визбора. Их можно считать своеобразным итогом современного художественного и житейского опыта.
Сегодня любовь вряд ли намного изменилась: это чувство все так же вдохновляет человека на новые начинания, свершения, подвиги. И тот, кто пронес это замечательное чувство через всю жизнь, может уверенно сказать: «Я жил не зря».

Рубрика: Պատմություն 2021-2022

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքար

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։

                                    Սյունիքի ազատագրական պայքար

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:

Рубрика: Պատմություն 2021-2022

1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսւլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր:Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրգրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Հանկարծակի ներխուժելով Ախալցխա’ մեծ կորուստներ է պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին: Գեներալ Վալերիան Բեհբութովի և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: Նրանց հետ էր նաև ռուս բա նաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: Ա. Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկում նկարագրել է հայերի ոգևորությունը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը:Հուլիս-օգոստոսին ռուսական զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում: Մայրաքաղաքի’ Կ.Պոլսի մատույցներում ռուս, զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք, կառավարությանը հաշտություն խնդրել: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային:Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից’ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ: Կարինցիները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները ’ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները’ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները’ Ծալկայի շրջանում: Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամական օգնություն:

Рубрика: Պատմություն 2021-2022

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

1500-ական թվականներից Հայաստանը գտնվում էր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանիտիրապետության տակ:17-րդ դարի սկզբին հայ ազատագրական գործիչները Հայաստանը ազատագրելու ծրագրեր էին մշակում:Մասնավորապես 1677թ-ին Էջմիածնում Հակոբ Բ. Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին 12 աշխարհիկ և հոգևոր գործիչներ:Նրանք քննարկում են Հայաստանի ազատագրության հարցը և որոշում պատվիրակություն ուղարկել Եվրոպա` Եվրապական երկրներից օգնություն խնդրելու համար: Պատվիրակությունը մեկնում է Կ. Պոլիս այնտեղից Եվրոպա մեկնելու համար,սական Հ. Ջուղայեցին մահանում է եւ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան,բացի Իսրայել Օրուց:Նա մեկնում է Եվրոպա, լինում Ֆրանսիայում, Անգլիայում, ապա հաստատվում է Գերմանիայում և հանդիպում տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ,նրան ներկայացնում Հայաստանի ազատագրման ծրագիրը:Հովհան Վիլհելմը խոստանում է նրան օգնել, բայց և խորհուրդ է տալիս գնալ Հայաստան և տեղում ծանոթանալ տիրող վիճակին, քանի որ, 20 տարի Հայաստանում չէր եղել:Օրին գալիս է Հայաստան և Սյունիքի Անգեղակոթ գյուղում հրավիրում գաղտնի ժողով, որտեղ Արցախի հայ մելիքները խոստանում են ամեն կերպ աջակցել նրան:Օրին վերադառնում է Եվրոպա դաշնակիցներ փնտրելու,սակայն շուտով հասկանում է,որ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ:Նա 1703թ-ին մեկնում է Ռուսաստան, հանդիպում Պյոտր Մեծի հետ, վերջինս խոստանում է հայերին օգնել Հյուսիսային պատերազմի ավարտից հետո:Օրին շարունակում է իր գործունեությունը:Նա մահանում Է 1711թ-ին Աստրախանում:Իսրայել Օրին հայ ազատագրական շարժման հիմնադիրն է, նա առաջին գործիչն էր,որ հասկացավ,որ Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ:

Рубрика: Պարսկերեն

Իրանի ճարտարապետության մասին

Նեոլիթի ժամանակաշրջանից պահպանվել են հողագործական բնակավայրերի մնացորդներ՝ կավե և հում աղյուսե տներով (կան որմնանկարների հետքեր)։ Իրանի հարավ-արևմուտքում, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում, Էլամ պետությունում զարգացել է Միջագետքի մշակույթին մոտ արվեստ։ Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կես) կառուցվել են մայրաքաղաք Էկբատանի (ժամանակակից՝ Համադան) հզոր ամրությունները, երկսյունազարդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ։ Աքեմենյան ժամանակաշրջանում մեծ թափ է ստացել պալատային ճարտարապետությունը։ Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը։ Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը, դեկորում կիրառվել է գունավոր սվաղ, ոսկեզօծում, կենդանիների քանդակներով պարակալներ և այլն։ Պաշտամունքային կառույցներն էին քառամույթ, քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները, քարե աշտարակները՝ սրբազան կրակը պահելու համար։ Աքեմենյանների թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին։ Ձևով առանձնանում է Բյուրոս արքայի դամբարանը Փասարդադում։ Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում են հելլենիստական նմուշները (տաճար Կենգավերում, մ.թ.ա. 2-րդ դար)։

Պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բացվող այվանով պալատի տիպը (Քուհե-խոջա սարի պալատը Համուն լճի մոտ)։ Սասանյան ժամանակաշրջանում ինտենսիվ զարգացել է քաղաքաշինությունը։ Քաղաքները կառուցապատվել են բոլորաձև Ֆանտաստիկ կենդանու հախճաղյուսն հարթաքանդակ Շոշից (Լուվր, Փարիզ) Աքեմենյան պտյակ, արծաթ (Բրիտանական թանգարան, Լոնդոն) (Դուր, այժմ՝ Փիրուզաբադ) կամ ուղղանկյուն պարագծով պարիսպների ներքո, հաճախ կանոնավոր հատակագծով (Նիշապուրը շախմատաձև է)։ Շինությունները քարից էին, թրծված կամ հում աղյուսից, պարաբոլաձև թաղերով, կիրառվել է նաև արոմպային փոխանցմամբ գմբեթ։ Հսկայական չափերի պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ այվան՝ ընդունելության դահլիճը, լրացված գմբեթավոր կառույց, և բոլորաձև կտրվածքի, հզոր սյունկոնտրֆորսները (Ֆիրուզաբադում 3-րդ դար, Սարվեստանում, 5-րդ դար)։ Պաշտամունքային կառույցներն էին՝ «չոբտակ» զրադաշտական տաճարները (քառակուսի հատակագծով, քառակամար գմբեթավոր տաղավար) և քարե զոհասեղանները բաց երկնքի տակ։ Արաբական նվաճումները (7-րդ դար) և իսլամի տարածումը սկզբնավորել են նոր տիպի կառույցներ՝ մի նարեթներով մզկիթ, մեդրեսե, դամբարան, ծածկված շուկա, քարվանսարա («խան»), բաղնիք («համմամ») և այլն։ Ծավալվել է միջնադարյան ամրոց-քաղաքների շինարարությունը, քաղաքի երկու գլխավոր փողոցները կապելով չորս դարպասներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազմելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնվում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը («արկ»)։ Քաղաքի պարսպից դուրս արհեստավորական արվարձաններն էին։ Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ։

12-րդ դարում կազմավորվել է իրանական մզկիթի տիպը, սրահներով շրջապատված ուղղանկյուն բակ, առանցքադիր, դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի հետևում գմբեթավոր դահլիճն էր (Զավարի մզկիթը, Էրդասաանի մոտակայքում, 1135, Սպահանի գլխավոր մզկիթը)։ Մզկիթին կից մինարեթն էր, սկզբում՝ քառակուսի հատա կագծով, ութնիստ բնով, 11-րդ դարից՝ բոլորաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շարվածքի գոտիներով, շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթը, 1120)։ Դամբարանները աշտարակաձև էին (բոլորակ կամ աստղաձև հատակագծով, կոնաձև ծածկով) և գմբեթավոր խորանարդաձև։ 13-14-րդ դարերում, Հուլավյան իշխանության ժամանակաշրջանում, ճարտարապետությունը կրել է մի շարք փոփոխություններ, կոմպոզիցիոն (այվանների պատերին արվում են կամարակապ բացվածքներ, խորշեր, իսկ շքամուտքի այվանը ավարտվում է գմբեթաբդով, պաշտամունքային կառույցներում առանձին կանգնած մինարեթը փոխարինվում է շքամուտքի գլխին կառուցված երկու գեղակազմ աշտարակներով, ճակատների և ինտերիերի բոլոր աարրերը դառնում են նեղ, խիսավերձիգ են), կառուցվածքային (մշակվում են թաղակիր կամարների համակարգի տարբերակներ, բարձրասլաք բջջային գմբեթ են)։ Դեկորին բնորոշ է հագեցված բազմագունությունը, օրնամենտալ որմնանկարչությունը, փորագրված, ներկված արհեստական մարմարը, ջնարակած խեցին, շթաքարեկազմ (ստալակտիտային) քիվերը, թաղերը են։ Հիմնական շինանյութը հում և թրծված աղյուսն է։ Այս շրջանում կազմավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե, խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը, 1304-25), կառուցվել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Իրանի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի (1295-1305) և Օլջայթու-Խոդաբնդեի (1305-13, ճարտարապետ Ալի-Շահ) դամբարանները, Ալի-Շահի մզկիթը Թավրիզում։ Թեմուրյանների պետության կազմում Իրանի (14-15-րդ դարեր) պաշտամունքային կառույցները պսակվում են թմբուկավոր խեցե, երկնագույն երեսպատ գմբեթով, շքամուտքը կողահարվում է մինարեներով, ճակատներն ամբողջովին երեսպատվում են ջնարակած խեցեգորգով (Դոհարշադ մզկիթը Մաշհադում, 1405-18, ճարտարապետ Ղավամ ադ-Դին Շիրազի)։

16-րդ դարից Սեֆյան Իրանի ճարտարապետությունը աչքի է ընկնում չափազանց մեծ մասշտաբով, պերճաշուքությամբ, ծավալների զանգվածեղությամբ, բազմազան նրբագեղ մանրամասներով, գունեղ, բարդ դեկորով։ Վերջնականապես կազմավորվել է քարվանսարայի տիպը։ Հատկապես ծավալվել է քաղաքաշինությունը. սկզբնավորվել է քաղաքային վիթխարի անսամբլի գաղափարը (Նոր Սպահանը՝ հսկայական Մեյդանե-Շահ հրապարակով և Չհարրաղ բուլվար մայրուղիով)։ 18-19-րդ դարերում Իրանի տնտեսության անկման հետ շինարարությունը կտրուկ կրճատվել է։ 20-րդ դարում կառուցվել են նոր տիպի շենքեր (Թեհրանի համալսարանը, 1930-ական թվականներ, ճարտարապետ՝ Ա. Դոդար), կիրառվում են երկաթբետոն, մետաղ, ապակի։ 1950-ական թվականներից կառուցվել են կառավարական, մեմորիալ շինություններ, հյուրանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ։ Իրանի ճարտարապետները համադրում են ժամանակակից սկզբունքները ազգային ճարտարապետական ավանդներին. Իբն Սինայի (1952, Համադան), Նադիր շահի (1961, Մաշհադ) դամբարանները, ՕմարԻ» այյամի գերեզմանը։ Իրանում վերջին շրջանում մեծ թափ է ստացել քաղաքաշինությունը, մայրաքաղաք Թեհրանը հարստացել է բազմաթիվ կառույցներով, նրա բնակչության թիվը 2015 թվականին անցավ 13.6 միլիոնը։

Рубрика: Ֆիզիկա 2021-2022

Ատոմային էներգետիկան և բնապահպանական խնդիրները։

Ատոմային էներգետիկայի սկիզբն դրվել է 1966թ-ին, երբ որոշում է կայացվել կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը։ Այս որոշմանը նախորդել են շուրջ 5 տարվա քննարկումները, հաստատումները, տեղանքի ընտրությունը, ռեակտորի տեսակը և հզորությունը, տեխնիկատնտեսական հիմնավորումը և վարչական և կազմակերպչական այլ միջոցառումները։

Հայաստանի այն ժամանակվա էներգետիկ կարիքները լիովին բավարարվում էին ջերմային և հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ հանրապետությունում ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներ չեն եղել։

Ատոմային էներգետիկա բնագավառի հետազոտություններն սկսվել են 1970-ական թվականների սկզբներից՝ Համամիութենական «էներգիա» ԳԱՄ-ի կազմում ստեղծված Ատոմային էներգետիկայի ԳՀԻ-ի Երևանի բաժանմունքում (1976 թվականից՝ մասնաճյուղ), որտեղ մշակվել ու ներդրվել են ՀԱԷԿ-ը շահագործող անձնակազմի պատրաստման համար զանազան ուսումնավարժական միջոցներ (մարզասարքեր), նաև ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովող հակասեյսմիկ պաշտպանության համակարգեր։ Այդ հարցում զգալի ավանդ ունի ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետկոմի նախագահ (1962-1982 թթ.) Անդրանիկ Պետրոսյանցը։ ՀԱԷԿ-ում (1970-1976 թթ.), որը սեյսմաակտիվ գոտում կառուցված առաջին ԱԷԿ-ն էր ԽՍՀՄ-ում, օգտագործվել են ակադեմիկոս Արմեն Նազարովի ղեկավարությամբ կատարված սեյսմակայունության ու հուսալիության հաշվարկները։

Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին[1]։

1989 թվականին ՀԱԷԿ № 1 և № 2 էներգաբլոկների աշխատանքի դադարեցումը (բնապահպանական նկատառումներով) և ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած քաղաքական իրադարձությունները 1990-1993 թվականներին հանրապետությունում առաջացրել են էներգետիկ ճգնաժամ։ Հարկ եղավ վերանայել ՀԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու հնարավորությունը. կատարված գիտատեխնիկական ուսումնասիրությունների, անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների շնորհիվ 1995 թվականի նոյեմբերի 5-ին վերսկսվել է № 2 էներգաբլոկի շահագործումը։ Ապացուցվել է նաև ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնական ակտիվ խզվածքի բացակայությունը։

Ներկայումս անվտանգության ապահովման հետազոտական աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական վերահսկողության տակ են։ Շահագործող անձնակազմի արհեստավարժությունը բարձրացնելու նպատակով «Հայատոմ» ինստիտուտը ֆրանսերեն «CORYS T.E.S.S.» ընկերության հետ մշակել և ՀԱԷԿ-ում ներդրել է համալիր վարժասրահ։ Ատոմային էլեկտրակայանների ռուսաստանյան ԳՀհ-ի (РНИИАЭС, Մոսկվա) հետ համագործակցության շրջանակներում ՀԱԷԿ-ում ներդրվել են ախտորոշիչ համակարգեր, իսկ DSRS (ԱՄՆ) ընկերության հետ համատեղ գիտատեխնիկական մշակումների արդյունքում № 2 էներգաբլոկում կիրառվում է անվտանգության պարամետրերի ներկայացման համակարգ։

Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Рубрика: Ֆիզիկա 2021-2022

Հայկական ատոմային էլեկտրակայան

Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանում գործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։

Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց։ Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց, պատճառ դարձավ 1993 թվականին Հայաստանի կառավարության կողմից կայանի վերաբացման որոշում կայացնել։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։

Կայանը հիմնված է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորների վրա, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։

2003 թվականին ատոմակայանը շահագործում էր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։

Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով, քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։ Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։