Рубрика: Իրավունք 2021-2022

Երեխաների իրավունքներ

Պատասխանե՛ք այս հինգ հարցերին ու բլոգի հղումներն ուղարկեք ինձ։

  1. Ինչո՞ւ պետք է երեխաներն իրավունքներ ունենան։ Քանի որ երեխաներն էլ են մարդ և նրանքել ունեն իրավունքներ:
  2. Ո՞րն է իմ ամենակարևոր իրավունքը և ինչո՞ւ։ Որ ունենամ խոսքի իրավունք:
  3. Երեխաների իրավունքներից ո՞րն եմ կարևորում/չեմ կարևորում և ինչո՞ւ։ Կարևորում եմ, որ երեխան ունի խոսքի իրավունք:
  4. Ի՞նչ իրավունքներ կավելացնեի։ Չէի ավելացնի:
  5. Ի՞նչ կտա ինձ՝ որպես երեխա, իմ իրավունքների մասին իմանալը։ Ես կիմանամ, թե ինչ է ինձ կարելի ինչ ոչ:

Կսպասեմ ձեր պատասխաններին։

Рубрика: Իրավունք 2021-2022

Իրավունք

Օգտակար նյութեր, որտեղից կարող եք օգտվել․
Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

  1. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
    1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
  2. 2) առողջապահության նախարարությունը,
  3. 3) արդարադատության նախարարությունը,
    4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
    5) արտաքին գործերի նախարարությունը,
    6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
    7) շրջակա միջավայրի նախարարությունը,
    8) պաշտպանության նախարարությունը,
    9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
    10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
    11) էկոնոմիկայի նախարարությունը,

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նարեկ Մկրտչյան:Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի եւ սոցիալական ապահովության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2) առողջապահության նախարարությունը: Անահիտ Ավանեսյան:Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

3) արդարադատության նախարարությունը: Կարեն Անդրեասյան:Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

4) արտակարգ իրավիճակների: Անդրանիկ Փիլոյան:Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակներն են` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը, բնակչության տարահանման և պատսպարման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը, տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը, ՀՀ տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը, աղետների բժշկության համակարգի զարգացումը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը, պետական նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը և այլ նպատակներ:

5) արտաքին գործերի նախարարությունը: Արարատ Միրզոյան:Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Վարդան Դումանյան:Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

7) շրջակա միջավայրի նախարարությունը: Ռոմանոս Պետրոսյան:Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը:

8) պաշտպանության նախարարությունը: Արշակ Կարապետյան:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գնել Սանսոյան:Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառում:

10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Վահագն Խաչատուրյան:գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

11) էկոնոմիկայի նախարարությունը: Վահան Քերոբյան:Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը և արդյունքների գնահատումը։