Рубрика: Հայոց լեզու 2021-2022, Գրականություն 2021-2022

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Առաջադրանքներ

Ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է: 

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Բ) Մեկնաբանե՛ք պատումի վերնագիրը ․«Կարդալ բայը չի սիրում հրամայական»։ Ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել Պենակի այս պատումի վերաբերյալ։

Рубрика: Հայոց լեզու 2021-2022

Հնչյունափոխություն

65. Բուրդ-բրդյա, զուսպ- զսպանակ, ումպ-ըմպանակ, խուռն-խռնվել, հուր-հրացան, անութ-անթացուպ, շուրջ-շրջանավարտ, լեզու-լեզվաբան, շուն- շնաձուկ, նուշ-նշենի, կկու-կկվատուն, ճիճու-ճիճվաթափ, ունդ- ընդեղեն, ունչ-ընչացք, ժողովուրդ-ժժողովրդական, սերունդ-սերունդային, պտուղ-պտղատու, քուրմ- քրմապետ, առևտուր- առևտրական

66. Ա. Ընչացք (ու-ը) անասնապահ (ը սղ) ամրանալ (ը սղ) թթվահամ (ու սղ) խորհրդավոր (ու-ը) երեսնամյա (ու սղ) առվեզր (ու սղ) մեղվապահ (ու սղ) գնդասեղ ( ու-ը) ուրվագիծ (ու սղ)

Բ. Կորստյան- (ու-ը) աղվամած (ու սղ) ուրվական (ու-վ) լծկան (ու սղ) ստախոս (ու-ը) թփուտ (ու-ը) ըմպանակ (ու-ը) ձկներ (ու-ը) կատվախաղ (ու-վ) մածնաման (ու սղ) նռնածաղիկ (ու սղ)

67 արկղ- արկղիկ, աստղ- աստղաշար աստղաբան , ազդր- ազդրից, ազդեր քաղցր- քաղցրավենիք քաղցրահամ մեղր- մեղրաձոր մեղրամիս, տետր- տետրակ տետրացիկլին, ցածր- ցածրահասակ ցածրագոտի, կարծր- կարծրատիպ, մանր- մանրամաղ, մանրանկարչություն

Рубрика: Հայոց լեզու 2021-2022

Բանաստեղծություններ մայրենի լեզվի մասին

Մայրենի Լեզու

Մայրենի՛ լեզու, մայրենի՛ բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար․
Առաջին դու խոսք, ականջիս հասած,
Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված․
Մանկական լեզվիս թոթովանք տկար,
Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար։

Ո՜հ, ինչպես պղտոր էր սրտիս օրը․
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով
Իմ միտքը հայտնել օտար բառերով,
Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ։

Գեղեցի՛կ լեզու, հարաշալի՛ լեզու,
Այդ ինչպես քաղցր հնչում ես դու․․․
Կամիմ ավելի քաջ ծանոթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ․
Ասես թե ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից։

Հնչի՛ր դու, հնչի՛ր այժմ և հավիտյան
Մայրենի լեզու, բարբառ սիրեկան,
Արի, բարձրացիր հնության փոշուց,
Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց։
Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,
Որ ամենայն սիրտ վառվի քո սիրո՛վ։

Գևորգ Էմին

ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Այբուբեն չէ սա՝
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ.
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ։
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար։
Խարիսխը նավի,
Ծառը դպրության,
Կնիքն ինքնության,
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան։
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յուղ՝ անմար ջահի։
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար…
Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,
Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր։
Տունը ցամաքում, տապանը ջրում,
Րոպեն սլացքում.
Ցորյանը արտում,
Ուղին անհայտում,
Փառքը սխրանքում։
Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ.
ԵՎ
Օջախն անմար, օժիտն անհատնում,
Ֆե–ից մինչև Այբ։

Միքայել Հարությունյան
ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

Լեզուներ գիտես,
Գիտես, իմացիր.
Եվ ո՞վ չի ուզում,
Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում.
-Ավա՜ղ, համր ես դու,
Քանզի չգիտես միակ մայրենին՝
Քո հայոց լեզուն:

Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է,
Բայց ինձ թվում է
Արար աշխարհը
Քեզ համար միայն թարգմանություն է…

Խաչիկ Դաշտենց

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն:
Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

Վահագն Դավթյան

Մեր տառերը

Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

Նաիրի Զարյան

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,
Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,
Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:

ՀԱՅԵՐԵՆ

Ինչո՞ւ չես խոսում հայերեն…
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար,
Իջնում ես հայոց լեռներեն, —
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց,
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:

Рубрика: Հայոց լեզու 2021-2022

Նախադասության գլխավոր անդամներ

Դուրս գրել ենթականները և ստորոգյալները՝ ցույց տալ, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Рубрика: Հայոց լեզու 2021-2022

Սեպտեմբերի 8

62. Ննջել-նինջ(ի>ը) Ջնջոց-ջինջ(ի>ը) Սրտակի-սիրտ(ի>ը) Նախնադար-նախնի(ի>ը)    Վշտակցել-վիշտ(ի>ը)    ԳՆահատական-գնահատել(ի>ը)    փղիկ-փիղ(ի>ը)    Լճափ-լիճ(ի>ը)    Մարմնական-մարմին(ի>ը)    Մրգասեր-միրգ(ի>ը)    Կավճապատ-կավիճ(ի>ը)    Նարնջագույն-նարինջ(ի>ը)    Ալյակ-ալիք(ի>ը)    Մսակեր-միս(ի>ը)    Տարևերջ-տարի(ի>ը)    Բրածեծ-բիրծ(ի>ը)    Գժություն-գիժ(ի>ը)    Պատանյակ-պատանի(ի>ը)    Հոգեթով-հոգի(ի>ը)    Մտավոր-միտք(ի>ը)   

63. Խինդ-խնդալ Նախնի-նախնադար հրավեր-հրավիրատոմս Վրեժ-վրիժառու Տեր-տիրակալ Նվեր-նվիրել Շեն-շինարար Քեն-քինախնդիր պատվեր-պատվիրատու շոգի-շոգենավ Շիշ-շշաձև Կիթ-կթել Բիծ-բծավոր Ծաղիկ-ծաղկեզարդ Թախիծ-թախծոտ Սկիզբ-սկզբնօրյա Գիրկ-գրկաբաց Ոսկի-ոսկեհատ

Рубрика: Հայոց լեզու 2021-2022

Սեպտեմբերի 7

Կիսամյակ-կես (ե-ի)  Վիրաբույժ-վերք (ե-ի)  Վիճաբանություն-վեճ (ի-ե) Իշայծյամ-էշ (է-ի) Իջվածք-էջ (է-ի) Զինագործ-զենք (ե-ի)  Դիմադրություն-դեմ (ե-ի)  Սիգաճեմ-սեգ(ե-ի) Միտումնավոր-մետ (ե-ի) Հանդիսատես-հանդես (ե-ի)  Գիսակ-գես (ե-ի)  Գիտակ-գետ (ե-ի)  Գիրուկ-գեր (ե-ի)  Վիրակապ-վերք(ե-ի) Սիզախոտ-սեզ(ե-ի)