Рубрика: Կենսաբանություն 2021-2022

Գաստրոէնտերիտ

Գաստրոէնտերիտը հայտնի է որպես «ստամոքսի գրիպ»: Այն բաղկացած է մարսողական համակարգի, այդ թվում ՝ ստամոքսի և աղիների ծանր բորբոքումից: Այլընտրանքորեն այն կարող է անվանվել ռոտավիրուս կամ Norwalk վիրուս:

Դրա վարակը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ անհատը կամ անձանց խումբը սպառում են միևնույն սնունդը կամ խմիչքը ՝ աղտոտված միկրոօրգանիզմներով, որոնք առաջացնում են վիրուսը: 

Այս հիվանդության առկայության առաջին ախտանիշները գրեթե անմիջապես հայտնվում են ՝ սրտխառնոց, փսխում և լուծ:

Վիրուսի փոխանցմամբ պայմանավորված գաստրոէնտերիտը տարածված է բոլոր տարիքի մարդկանց մոտ: Բացի այդ, այն կարելի է բաժանել մի քանի տեսակների ՝ ներառյալ ռոտավիրուսը, նորովիրուսը, աղիքային ադենովիրուսը և աստրովիրուսը:

Այս հիվանդությունը կարելի է բուժել կանխելով ջրազրկելը, ավելացնելով աղերի և հանքանյութերով հարուստ ըմպելիքների սպառումը:

Рубрика: Աշխարհագրություն 2021-2022
  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։

Կենդանական 


Հայկական մուֆլոնը Հայաստանի ամենաբնորոշ կենդանատեսակներից է՝ ընտանի ոչխարների նախնին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավորկենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավորկենդանիների 523 տեսակներով։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Բուսական

«Հայաստանի յուրաքանչյուր 1000 կմ² տարածքոմ աճում է մոտ 107 բուսատեսակ: ՀՀ տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ, գիտնականների կողմից պարբերեբար նկարագրվում են գիտության համար նոր բուսատեսակներ։ Հայաստանում հանդիպում են տարածաշրջանին բնորոշ բուսականության գրեթե բոլոր տիպերը»,-նշում է գիտությունների թեկնածուն։

Մ․ Սարգսյանը նաև փաստում է, որ Հայաստանը մի շարք մշակովի բույսերի վայրի ցեղակիցների հայրենիքն է․ «Հացազգիներից հանդիպում են վայրի ցորեններ, գարին, աշորան, վարսակը: Հայաստանում բնականորեն աճում են ցորենի 3 տեսակներ` Ցորեն վայրին միահատիկ (Triticum boeoticum), Ց. Ուրարտական (T. urartu) և Ց. Արարատյան (T.araraticum): Ինչպես նաև հանդիպում են այնպիսի պտղատուների, զանազան հատապտուղների, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակների վայրի ցեղակիցներ, ինչպիսիք են տանձենին, խնձորենին, շլորենին, սզնին, մոշենին, սոխերը, ճակնդեղը, ոլոռը և այլն»:

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:
  2. Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում:
  3. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:
Рубрика: Գրականություն 2021-2022

Քիթը-լուիս-ֆերնանդու-վերիսիմու

Նոյեմբերի 25

Կարդալ

Քիթը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Կատարել առաջադրանքները․

 1.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:
Рубрика: Ֆիզիկա 2021-2022

20․09- 25․09

Դասի նպատակը և կրթական խնդիրները

Տալ գիտելիքներ՝

  1. նյութերի կառուցվածքի մասին (ատոմ, ատոմի միջուկ, էլեկտրոն, դրական և բացասական իոններ),
  2. քիմիական տարրերի ատոմների բնութագրերը,
  3. միջուկի լիցք, էլեկ­տրոն­ների քանակը ատոմում, միջուկի լիցքի և ատոմի բոլոր էլեկտրոնների լից­քերի հաշվարկի բանաձևեր, Դ․Ի․Մենդելեևի աղյուսակը։
  4. էլեկտրականացումը որպես լիցքերի բաժանման պրոցես,
  5. լիցքավորված մար­մին­ների փոխազդե­ցության մեխանիզմը, Մ․Ֆարադեյի և Ջ․Մար­քսվելի աշխա­տանքները,,էլեկտրական դաշտը որպես մատերիայի հա­տուկ տեսակ, դաշտի հիմնական հատ­կություններն ու ուժային գծերը, էլեկտրական ուժ, լիցքավորված մաս­նիկի վարքը էլեկտրա­կան դաշտում, դիէլեկտրիկների բևեռացումը։
  6. Կոլբեի ցանցով փորձի նկարագրությու­նը, էլեկ­տրական դաշտի ուժգ­նու­թյան էֆեկտը մետաղական սայրի մոտակայքում, Բ․Ֆրանկլինի կողմից շանթարգելի գյուտը, կայծակի էլեկտրա­կան բնույթը, մարդու վարքի կա­նոն­ները որոտի ժամանակ

Սովորողներին ներկայացվող պահանջներն՝ ըստ պետական չափորոշչի. 

  1. ա) իմանա էլեկտրացույցի մասին, իմանա լից­քի բա­ժանելիության մասին, գա­ղա­փար ունենա ամենա­փոքր լիցքի մասին,                                                                                     բ)կարողանա բացատրել էլեկտրացույցի և էլեկտրա չափի կառուցվածքը, կարո­ղանա փորձերով ցուցադրել լիցքերի բաժանե­լիու­թյունը, բացատրի «հողակցում» տերմինի իմաստը, պար­զա­բանի «էլեկտրական լիցք» և «տարրական մասնիկ» տերմինները։
  2. ա) կարողանա բերել քի­միական տարրերի օրինակ­ներ, ճիշտ գործածի «ատոմ», «ատոմի մի­ջուկ», «էլեկ­տրոն», «տար­րական լիցք» տերմինները,                                                 բ) Մենդելեևի աղյուսակով որոշի քիմիական տարրերի ատոմնիերի միջուկների լիցքերը։
  3. ա) իմանա լիցքավորված մարմինների փոխազդե ցության մասին, կարողանա բացատրել մետաղների և դիէլեկտրիների էլեկտրա կան հատկությունների տարբերությունը, իմանա լիցքի պահպանման օրենքի ձևակերպումը,                                                                                         բ) կարողանա փորձերով ցուցադրել մարմինների էլետրականացման երևույ­թը, նրանց փոխազ դեցությունը,  բացատրել հողակցման նպատակը,
  4. ա) իմանա էլեկտրական դաշտի հատկությունը,                                                    բ) նկարագրի մասնիկի շարժման բնույթը դաշտի ազդեցության տակ, Նյու­տո­նի երկրորդ օրենքի բանա­ձևով հաշվի մասնիկի արա­գացումը կամ զանգվածը, սխեմատիկորեն պատկերի էլեկտրական դաշտում դի­էլեկտրիկների բևեռացումը,

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը£
2.Ձեռքի տակ ունենալով լիցքավորված էլեկտրաչափ և տարբեր նյութերից առարկաներ։

  1. Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
  2. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
  3. Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
  4. Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
  5. Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
  6. Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
  7. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
  8. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
  9. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
  10. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
  11. Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
  12. Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։
  13. Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ
  14. Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։
  15. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
  16. Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
  17. Ինչպե՞ս են դրանք առաջանում։
  18. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
  19. Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
  20. Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
  21. Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
  22. Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
  23. Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
  24. Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Рубрика: Գրականություն 2021-2022

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Դանիել Վարուժան «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը կարդալ, քննարկել պատկերները։

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

1․ Բացատրել անհասկանալի բառերը։ Հորդել-խուռն բազմությամբ գնալ՝ շարժվել, լցվել: Մոլեգին-շատ մոլի,կատաղի,անզուսպ: Ալետատան-ալիքներից տատանվող՝ տարուբերվող:

2․ Դուրս գրել ամենից տպավորիչ պատկերը։

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

3․Ի՞նչ գիտես հացի պաշտամունքի մասին։ Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում:Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել: Եվ, իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ուզում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կեր»: Հայերը միմյանց աղ ու հացով դիմավորել են և միասին հաց կիսել:Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ:Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ՝ լավաշ, մատնաքաշ, բաղարջ, անթթխմոր հաց և այլն:

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրշետակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

4․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգում։

Рубрика: Без рубрики

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն
գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ ….,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա
նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը ….
հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի
մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

Рубрика: Ֆիզիկա 2021-2022

15.11-19.11

Հոսանքի աշխատանքը և հզորությունըԷլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների: Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական էներգիայի և այլն: 

Ենթադրենք սպառիչ (լամպ, ջերմատաքացուիչ, էլեկտրաշարժիչ) պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և tժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք: Լարման սահմանումից հետևում է, որ A=q⋅U, իսկ քանի որ հաստատուն հոսանքի դեպքում  q=I⋅t , ապա՝  A=U⋅I⋅t (1): Այսինքն.Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը:Աշխատանքի այս (1) բանաձևը թույլ է տալիս որոշել հոսանքի կատարած աշխատանքը, անկախ այն բանից, թե այդ հոսանքի էներգիան էներգիայի ի՞նչ տեսակների է փոխակերպվել՝ ջերմային, մեխանիկական, թե քիմիական: Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ)Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:Եթե t ժամանակում հոսանքը կատարում է  A աշխատանք, ապա P=A/t (2): Հաշվի առնելով աշխատանքի (1) բանաձևը կստանանք P=U⋅I (3)Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին: Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով  P=U2 /R և P=I2⋅R Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1Վտ=1Ջ/վՀզորությունը հավասար է 1Վտ — ի, եթե 1վ — ում կատարվում է 1Ջ աշխատանք: Կիրառվում են նաև 1կՎտ (կիլովատ), 1ՄՎտ (մեգավատ), 1մՎտ (միլիվատ) միավորները:1մՎտ=0.001Վտ1ՄՎտ=1000000Վտ1կՎտ=1000Վտ  Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր:  Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը՝ 1ԿՎտ·ժ1ԿՎտ.Ժ=1000Վտ⋅3600վ=3600000Ջ 

Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը:      

  Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը:     Ընդ որում, հաղորդչի շրջապատի տրված Q ջերմաքանակը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի հավասար է հաղորդչի ներքին էներգիայի փոփոխությանը, այսինքն՝ հոսանքի աշխատանքին՝ A=Q Քանի որ էլեկտրական հոսանքի կատարած աշխատանքը հավասար է A=U⋅I⋅T հետևաբար և Q=U⋅I⋅T   Օգտվելով Օհմի օրենքից, բանաձևը կարելի է ներկայացնել նաև այլ տեսքով՝ Q=U2 ⋅t /R կամ Q=I2⋅R⋅t Այս վերջին բանաձևն էլ արտահայտում է Ջոուլ-Լենցի օրենքը:   Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

Рубрика: Իրավունք 2021-2022

Երեխաների իրավունքներ

Պատասխանե՛ք այս հինգ հարցերին ու բլոգի հղումներն ուղարկեք ինձ։

  1. Ինչո՞ւ պետք է երեխաներն իրավունքներ ունենան։ Քանի որ երեխաներն էլ են մարդ և նրանքել ունեն իրավունքներ:
  2. Ո՞րն է իմ ամենակարևոր իրավունքը և ինչո՞ւ։ Որ ունենամ խոսքի իրավունք:
  3. Երեխաների իրավունքներից ո՞րն եմ կարևորում/չեմ կարևորում և ինչո՞ւ։ Կարևորում եմ, որ երեխան ունի խոսքի իրավունք:
  4. Ի՞նչ իրավունքներ կավելացնեի։ Չէի ավելացնի:
  5. Ի՞նչ կտա ինձ՝ որպես երեխա, իմ իրավունքների մասին իմանալը։ Ես կիմանամ, թե ինչ է ինձ կարելի ինչ ոչ:

Կսպասեմ ձեր պատասխաններին։

Рубрика: Ֆիզիկա 2021-2022

08․11-12․11


Գործնականում կիրառվող էլեկտրական շղթաները, որպես կանոն, բաղկացած են լինեւմ էլեկտրաէներգիայի մի քանի սպառիչներից: Շղթայում սպառիչները միմյանց հետ կարող են միացված լինել ամենատարբեր եղանակներով: Սպառիչների միացման ամենապարզ և տարածված տեսակները հաջորդական և զուգահեռ միացումներն են:Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:

Nk 9-5-2-9.jpg

 Նկարում պատկերված է  R1, R2 և R3 ռեզիստորների հաջորդական միացումը: Հաղորդիչների հաջորդական միացումն ունի իր օրինաչափությունները: 

,..jpg

  Հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափի և վոլտաչափի միջոցով անհրաժեշտ չափումներ կատարելով, կարելի է համոզվել.1. Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը միևնույնն է՝ I=I1=I2=I3 (1), որտեղ I1, I2, I3-ը համապատասխանաբար I, II և III հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերն են, իսկ I-ն՝ հոսանքի ուժը շղթայում:2. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին՝ U= U1+U2+U3 (2), որտեղ U-ն ամբողջ տեղամասի, իսկ U1, U2, U3-ը առանձին հաղորդիչների լարումներն են:Օգտվելով Օհմի օրենքից և հաշվի առնելով (1) հավասարումի (2) առնչությունը կարող ենք պնդել՝ 3. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների գումարին՝R=R1+R2+R3, որտեղ R1-ը, R2-ը և R3-ը առանձին հաղորդիչների դիմադրություններն են, իսկ R-ը ամբողջ տեղամասի դիմադրությունը:Այս երեք օրինաչափություններ ճիշտ են նաև ցանկացած թվով հաջորդաբար միացված հաղորդիչների համար: Մասնավորապես, եթե հաջորդաբար իրար միացված են n միատեսակ հաղորդիչներ (ռեզիստորներ), որոնցից յուրաքանչյուրի դիմադրությունը R1 է, ապա դրանց ընդհանուր դիմադրությունը կլինի՝ R=nR1 Հաջորդաբար միացված ցանկացած երկու հաղորդիչներում հոսանքի ուժերի հավասարությունից՝ I1=I2, հետևում է, որ U1R1=U2R2 կամ U1U2=R1R2

Screenshot_1.png

Այսինքն, հաջորդաբար միացված հաղորդիչներում լարումները ուղիղ համեմատական են այդ հաղորդիչների դիմադրություններին:Հաղորդիչների հաջորդական միացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանցից թեկուզ մեկի անսարքության դեպքում հոսանքը դադարում է ամբողջ շղթայում:

Թեմատիկ հարցեր և առաջադրանքներ՝

1․ Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

2․ 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:  

Nk 9-5-2-8.jpg

3․ Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

Nk 9-6-1-2.jpg

4․ Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 

image-5f26d071.png

5․ Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է: 

13.jpg

Տանը՝ դաս 16, 17, պատասխանել և գրել թեմատիկ հարցեր և առաջադրանքները։ Հրապարակել բլոգներում։