Рубрика: Պատմություն 2021-2022

ԵՐՎԱՆԴՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐՄԱՎԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Վան-Տուշպան մ.թ.ա. 8 — րդ դարից Հայաստանի քաղաքական կենտրոն հռչակվելուց հետո, նսեմացավ ու նվազեց Արմավիրի քաղաքական դերակատարումը: Արմավիրի կամ Արգիշտիխինիլի փոխարեն վեր է հառնում քաղաքական մի նոր կենտրոն` Էրեբունին. հնագիտական առատ նյութերը ապացույցն են այն իրողության, որ քաղաքական գործոնը Էրեբունին ու նրա շրջակայքում ընկած բնակավայրերն էին: Սակայն չի կարելի բ ա ց ա ռ ե լ, որ Վան-Տուշպայի Արարատյան տիրապետության տարիներին, և դրանից հետո, Արմավիրն ու դաշտավայրը պատկանել են Հայկազյան հնամենի արքայատան ներկայացուցիչներից Երավանդունի ճյուղին, որոնք 612-ից իրենց ձեռքն են վերցնում Հայքի կառավարումը, և որևէ հայկական տոհմ չի վ ի ճ ա ր կ ե լ հայկազունիների գահի Երվանդունիների իրավունքը:

Վիքիպեդիայի «Երվանդյան Հայաստան» ինտերնետ կայք-էջում Երվանդունիների մասին հավաստում է. Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» /որի պատառիկները ավանդել է պատմահայր Մ. Խորենացին/, մ.թ.ա. 6-4 դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրված Հայկազյան արքայատան ներկայացուցիչները: Պատմագ-թյան մեջ այդ արքայատունը հաճախ անվանվում է Երվանդունի կամ Երվանդական` մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալած Երվանդ Ա Սակավյաց Հայկազյանի անունով: Վերջինիս հաջորդած որդին` Տիգրան Երվանդյանը /մ.թ.ա. 560-530-ական թթ/ Պարսից Աքեմենյան արքա Կյուրոսի Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 530 /537/ Բաբելոնի կործանմանը: Հայկազյան Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև 3-րդ դարի վերջը« /սխալ է պետք է լինի` մինչև մ.թ.ա. 189 թվ, հեղ./: 

Մ.թ.ա 6-րդ դարի սկզբներին ուրարտական պետությունը անկում ապրեց: Ըստ խորհրդահայ պատմագիտության, իբրև թե Ուրարտուի հիմքի վրա Երվանդ Հայոց թագավորը ստեղծեց հայոց պետականությունը. Երվանդ Ա Սակավակյացն ու նրա որդի Տիգրան Երվանդյանը հանդիսացել են Մեծ Հայքի գահակալներն ու Երվանդունի արքայատոհմի հիմնադիրները` վերականգնելով հայոց անկախ պ ե տ ա կ ա ն ու թ յ ու ն ը: Վերականգնվում է հայկազունիների գահանիստը` Արմավիրը հռչակվում է Հայոց մայրաքաղաք- քաղաքամայր:  

Հայաստանը Երվանդունիները կառավարել են մ.թ. ա. 612-ից մինչ 189 թվականը: Ըստ ԴարեհիԲեհիսթունյան եռալեզու արձանագրության, Երվանդունիները Հայաստանը կառավարել են որպես պարսկական սատրապներ, իսկ 323 — 189 թթ. Երվանդունիները Արարատյան թագավորության թագավորներն էին: Մ.թ.ա. 570-ից մինչև 330 թթ. Երվանդունիների մայրաքաղաքը Վան-Տուշպան էր, իսկ Արմավիրը հայոց քաղաքների քաղաքամայր է հռչակվել միայն մ.թ.ա 330 թվականից: Չի բացառվում, որ երկու մայրաքաղաքներն էր հավասարապես Երվանդունիների քաղաքական կենտրոններն էին, Վանը` հարավում, իսկ Արմավիրը` հյուսիս-արևմուտքում: Ի տարբերություն Վանի, Արմավիրն ուներ ավելի ապահով դիրք ու ամրություններ, և ավելի կենսունակ գ տ ն վ ե ց, քան Վան-Տուշպան էր` պարբերաբար ենթարկվելով հարևան երկրների ասպատակություններին:

Рубрика: Պատմություն 2021-2022

Վանի թագավորություն

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն , որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գթագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեինհաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա -ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան(Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա -ին հաջորդում է Իշպուինին , որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա -ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը , որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա -ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ -ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա -ն, Արգիշտի Բ -ն, Ռուսա Բ -ն, Սարդուրի Գ -ն, Սարդուրի Դ -ն, Էրիմենան , Ռուսա Գ -ն և Ռուսա Դ -ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում ՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը ( Հայքը )։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում ։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին ։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ» ։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը ։

Рубрика: Պատմություն 2021-2022

Հայկական լեռնաշխարհի տարածքն ու սահմանները

Լեռնաշխարհի սահմանները տարբեր երկրաբաններ ու աշխարհագրագետներ տարբեր կերպ են նշել։

Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի ծայրակետի աշխարհագրական սահմաններն են

Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:

Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):

Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)

Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:

Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 512 000 ք․կմ։

Պատրաստեց Տիգրան Վարագը

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Рубрика: Աշխարհագրություն 2021-2022

Ինքնաստուգում

  1. ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենամեծն է.
    • հյուսիսարևելյան շրջանում (Իջևան)
    • 2) Արագածի գագաթամերձ մասում
    • 3) Արարատյան դաշտում (Երասխ)
    • հարավարևելյան շրջանում (Մեղրի)
  2. ՀՀ–ում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է.
    • Աշոցքի սարահարթումծ2) Արարատյան դաշտում
    • Արագած լեռնազանգվածում
    • Շիրակի դաշտում
  3. ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենափոքրն է.
    • Տավուշում (Իջևան)
    • Սևանի ավազանում (Մարտունի
    • Արարատյան դաշտում (Երասխ)
    • Արագածի գագաթամերձ մասում
  4. ՀՀ–ում ամենաշատ տեղումները լինում են.
    • բարեխառն լեռնային կլիմայի տիպում
    • ցուրտ լեռնային կլիմայի տիպում
    • խիստ ցուրտ (ձյունամերձ) կլիմայի տիպում
    • չափավոր շոգ կլիմայի տիպում
  5. ՀՀ–ում ամենաքիչ տեղումները լինում են.
    • եզրային լեռնաշղթաների հողմահայաց լանջերին
    • միջլեռնային գոգավորություններում
    • միջին բարձրության լեռնային գոտիներում
    • բարձրադիր լեռնային գոտում
  6. ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.շ
    • Հանրապետության տարածքը բարեխառն կլիմայական գոտում է:
    • ՀՀ տարածքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Արագածի լանջին`
      Քարի լճի շրջանում:
    • Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը թափվում է գարնան
      ամիսներին:
    • Տարվա ցուրտ ժամանակահատվածում միջլեռնային գոգավորություններում
      դիտվում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
  7. ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    • Հանրապետության տարածքը արևադարձային կլիմայական գոտում է:
    • Տարվա տաք կեսին տիրապետում են Իրանական բարձրավանդակից թափանցող արևադարձային օդային զանգվածները:
    • Տարվա ընթացքում առավելագույն տեղումները լինում են նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին
    • Տարվա ընթացքում ամենաշատ ամպամած օրերը լինում են Գեղարքունիքիմարզում (Մարտունի)
  8. ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    • Ամենաշատ տեղումները թափվում են Արփայի գոգավորությունում:
    • Կլիմայաստեղծ գործոններից են մուսսոնները:
    • Հստակ արտահայտված է հյուսիսից հարավ փոփոխվող լայնակի կլիմայական գոտիականությունը:
    • Միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում ձմռանը դիտվում է
      ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
  9. Ի՞նչն է բնորոշ ՀՀ չոր մերձարևադարձային կլիմայի տիպին.
    • Ձմեռը կարճատև է և մեղմ:
    • Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 800–900 մմ–ի:
    • Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է +10°–ի շուրջ:
    • Տարածվում է 1500–2000 մ բարձրություններում:
  10. ՀՀ անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտուն բնորոշ կենդանատեսակներից են.
    • գորշ արջը և այծյամը
    • գյուրզան և կարիճը
    • գետնասկյուռը և ճագարամուկը
    • մուֆլոնը և բեզոարյան այծը
  11. Ընտրել գետերից և դրանցի սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.
    • 1) Ախուրյան ա. Նալբանդի
    • 2) Հրազդան բ. Արմավիրի
    • 3) Արաքս գ. Շիրակի
    • 4) Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
      1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
      2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
  12. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

13․ ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարվա եղանակները հստակ արտահայտված չեն:
2) Առավելագույն չափով տեղումներ թափվում են մայիս–հունիս ամիսներին:
3) Լեռների բարձրությանը զուգընթաց տեղումների քանակը նվազում է:
4) Ամբողջ տարին տիրապետում են բարեխառն օդային զանգվածները:

14․ ՀՀ հողերի տիպերից ամենատարածվածն են.
1) կիսաանապատային գորշ հողերը
2) լեռնային սևահողերը
3) լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողերը
4) մարգագետնատափաստանային հողերը

15․ Կուլտուր–ոռոգելի հողերը տարածված են.
1) Արարատյան դաշտում 3) Սևանի ավազանում
2) Շիրակի դաշտում 4) Որոտանի հովտում

16․ Ո՞րն է ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիների վարից վեր հերթափոխության ճիշտ շարքը.
1) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ

2) անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, լեռնատափաստանային, ձյունամերձ
3) լեռնատափաստանային, անապատակիսաանապատային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
4) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, ձյունամերձ, մերձալպյան ու ալպյան

17․ «Lանդշաֆտային գոտի — բուսատեսակ» զույգերից ընտրել ճիշտը.
1) անապատակիսաանապատային — աղածաղիկ
2) տափաստանային — եղևնի
3) անտառային — ծառանման օշինդր
4) մերձալպյան և ալպյան — կաղնի

18․ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Հաշվում են մոտ 12 հազ. կենդանատեսակ:

2) Հայկական վայրի ոչխարը և նապաստակը էնդեմիկ են:
3) Անտառային գոտու կենդանատեսակների մեջ գերակշռում են սողունները:
4) Արփի լճում տարածված է ծածան ձկնատեսակ

19․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Անտառների վերին և մերձալպյան գոտու մարգագետինների ստորին սահմանների միջև տարածվում են չորասեր նոսր անտառները:
2) Մերձալպյան և ալպյան լանդշաֆտներում բարձր է Արեգակի ճառագայթային
էներգիայի ինտենսիվությունը (ուժգնությունը):

3) Կուլտուր–ոռոգելի հողերը տարածվում են սևահողային տափաստանների ենթագոտում:
4) Անապատակիսաանապատային լանդշաֆտներն առաջացել են Արարատյան
գոգավորությունում և Վայքում անտառների անխնա ոչնչացման հետևանքով:

20․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Գետերը, սնումից կախված, ունեն հոսքի անկայուն ռեժիմ:
2) Հարևան տարածքների նկատմամբ ունի ավելի մեծ միջին բարձրություն:
3) Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է հունիս ամսին 27°–ից մինչև 74° (դեկտեմբեր):
4) Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում է:

Рубрика: Աշխարհագրություն 2021-2022

Ինքնաստուգում

  1. ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենամեծն է.
    • հյուսիսարևելյան շրջանում (Իջևան)
    • 2) Արագածի գագաթամերձ մասում
    • 3) Արարատյան դաշտում (Երասխ)
    • հարավարևելյան շրջանում (Մեղրի)
  2. ՀՀ–ում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է.
    • Աշոցքի սարահարթումծ2) Արարատյան դաշտում
    • Արագած լեռնազանգվածում
    • Շիրակի դաշտում
  3. ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենափոքրն է.
    • Տավուշում (Իջևան)
    • Սևանի ավազանում (Մարտունի
    • Արարատյան դաշտում (Երասխ)
    • Արագածի գագաթամերձ մասում
  4. ՀՀ–ում ամենաշատ տեղումները լինում են.
    • բարեխառն լեռնային կլիմայի տիպում
    • ցուրտ լեռնային կլիմայի տիպում
    • խիստ ցուրտ (ձյունամերձ) կլիմայի տիպում
    • չափավոր շոգ կլիմայի տիպում
  5. ՀՀ–ում ամենաքիչ տեղումները լինում են.
    • եզրային լեռնաշղթաների հողմահայաց լանջերին
    • միջլեռնային գոգավորություններում
    • միջին բարձրության լեռնային գոտիներում
    • բարձրադիր լեռնային գոտում
  6. ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.շ
    • Հանրապետության տարածքը բարեխառն կլիմայական գոտում է:
    • ՀՀ տարածքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Արագածի լանջին`
      Քարի լճի շրջանում:
    • Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը թափվում է գարնան
      ամիսներին:
    • Տարվա ցուրտ ժամանակահատվածում միջլեռնային գոգավորություններում
      դիտվում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
  7. ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    • Հանրապետության տարածքը արևադարձային կլիմայական գոտում է:
    • Տարվա տաք կեսին տիրապետում են Իրանական բարձրավանդակից թափանցող արևադարձային օդային զանգվածները:
    • Տարվա ընթացքում առավելագույն տեղումները լինում են նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին
    • Տարվա ընթացքում ամենաշատ ամպամած օրերը լինում են Գեղարքունիքիմարզում (Մարտունի)
  8. ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    • Ամենաշատ տեղումները թափվում են Արփայի գոգավորությունում:
    • Կլիմայաստեղծ գործոններից են մուսսոնները:
    • Հստակ արտահայտված է հյուսիսից հարավ փոփոխվող լայնակի կլիմայական գոտիականությունը:
    • Միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում ձմռանը դիտվում է
      ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
  9. Ի՞նչն է բնորոշ ՀՀ չոր մերձարևադարձային կլիմայի տիպին.
    • Ձմեռը կարճատև է և մեղմ:
    • Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 800–900 մմ–ի:
    • Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է +10°–ի շուրջ:
    • Տարածվում է 1500–2000 մ բարձրություններում:
  10. ՀՀ անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտուն բնորոշ կենդանատեսակներից են.
    • գորշ արջը և այծյամը
    • գյուրզան և կարիճը
    • գետնասկյուռը և ճագարամուկը
    • մուֆլոնը և բեզոարյան այծը
  11. Ընտրել գետերից և դրանցի սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.
    • 1) Ախուրյան ա. Նալբանդի
    • 2) Հրազդան բ. Արմավիրի
    • 3) Արաքս գ. Շիրակի
    • 4) Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
      1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
      2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
  12. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

13․ ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարվա եղանակները հստակ արտահայտված չեն:
2) Առավելագույն չափով տեղումներ թափվում են մայիս–հունիս ամիսներին:
3) Լեռների բարձրությանը զուգընթաց տեղումների քանակը նվազում է:
4) Ամբողջ տարին տիրապետում են բարեխառն օդային զանգվածները:

14․ ՀՀ հողերի տիպերից ամենատարածվածն են.
1) կիսաանապատային գորշ հողերը
2) լեռնային սևահողերը
3) լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողերը
4) մարգագետնատափաստանային հողերը

15․ Կուլտուր–ոռոգելի հողերը տարածված են.
1) Արարատյան դաշտում 3) Սևանի ավազանում
2) Շիրակի դաշտում 4) Որոտանի հովտում

16․ Ո՞րն է ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիների վարից վեր հերթափոխության ճիշտ շարքը.
1) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ

2) անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, լեռնատափաստանային, ձյունամերձ
3) լեռնատափաստանային, անապատակիսաանապատային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
4) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, ձյունամերձ, մերձալպյան ու ալպյան

17․ «Lանդշաֆտային գոտի — բուսատեսակ» զույգերից ընտրել ճիշտը.
1) անապատակիսաանապատային — աղածաղիկ
2) տափաստանային — եղևնի
3) անտառային — ծառանման օշինդր
4) մերձալպյան և ալպյան — կաղնի

18․ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Հաշվում են մոտ 12 հազ. կենդանատեսակ:

2) Հայկական վայրի ոչխարը և նապաստակը էնդեմիկ են:
3) Անտառային գոտու կենդանատեսակների մեջ գերակշռում են սողունները:
4) Արփի լճում տարածված է ծածան ձկնատեսակ

19․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Անտառների վերին և մերձալպյան գոտու մարգագետինների ստորին սահմանների միջև տարածվում են չորասեր նոսր անտառները:
2) Մերձալպյան և ալպյան լանդշաֆտներում բարձր է Արեգակի ճառագայթային
էներգիայի ինտենսիվությունը (ուժգնությունը):

3) Կուլտուր–ոռոգելի հողերը տարածվում են սևահողային տափաստանների ենթագոտում:
4) Անապատակիսաանապատային լանդշաֆտներն առաջացել են Արարատյան
գոգավորությունում և Վայքում անտառների անխնա ոչնչացման հետևանքով:

20․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Գետերը, սնումից կախված, ունեն հոսքի անկայուն ռեժիմ:
2) Հարևան տարածքների նկատմամբ ունի ավելի մեծ միջին բարձրություն:
3) Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է հունիս ամսին 27°–ից մինչև 74° (դեկտեմբեր):
4) Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում է:

Рубрика: Քիմիա 2021-2022

Քիմիա

Թթուները քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները ջրում առաջացնում են H+ իոններ: Այդ իոնների առկայությամբ էլ պայմանավորված են թթուների ջրային լուծույթների հատկությունները՝ թթու համը, քիմիական ինդիկատորների գույնը փոխելու ունակությունը և այլն: Ըստ մոլեկուլից պոկվող պրոտոնների թվի՝ թթուները լինում են միահիմն (HCl, HNO3, CH3COOH), երկհիմն (H2SO4, H2CO3), եռհիմն (H3PO4): Որքան մեծ է թթվի իոնների տրոհման` դիսոցման աստիճանը, այնքան այն ավելի ուժեղ է: Ըստ բաղադրության` թթուները լինում են թթվածնավոր (HNO3, H2SO4, H2CO3, H3PO4 և այլն) և անթթվածին (HCl, HBr, HF, H2S և այլն):

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի մեկ կամ մի քանի ատոմից և թթվային մնացորդից կոչվում են թթուներ:

Ըստ բաղադրության բաժանվում են երկու խմբի՝ անթթվածնավոր և թթվածնավոր:ԱնթթվածնավորԹթվածնավորHClHNO2HBrHNO3HJH2SO3H2SH2SO4HFH2CO3H2SiO3H3PO4

Ըստ հիմնայնության բաժանվում են երկու խմբի՝ միահիմն և երկհիմն կամ բազմահիմն:ՄիահիմնԲազմահիմնHClH2SHBrH2SO3HFH2SO4HJH2CO3HNO2H2SiO3HNO3H3PO4

Թթվային մնացորդի օքսիդային աստիճանը կախված է ջրածնի ատոմների թվից:ԱնունըԲանաձևըԹթվային մնացորդՖտորաջրածնական թթուHFF (ֆտորիդ)Քլորաջրածնական թթուHClCl (քլորիդ)Բրոմաջրածնական թթուHBrBr (բրոմիդ)Ծծմբաջրածնական թթուH2SS2 (սուլֆիդ)Յոդաջրածնական թթուHJI (յոդիդ)Ազոտական թթուHNO3NO3 (նիտրատ)Ազոտային թթուHNO2NO2 (նիտրիտ)Ծծմբային թթուH2SO3SO3 (սուլֆիտ)Ծծմբական թթուH2SO4SO4 (սուլֆատ)ածխաթթուH2CO3CO2 (կարբոնատ)

Рубрика: Հայոց լեզու 2021-2022

Նախադասության գլխավոր անդամներ

Դուրս գրել ենթականները և ստորոգյալները՝ ցույց տալ, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Рубрика: Աշխարհագրություն 2021-2022

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Մակերեսը՝ 118 հա։ Գտնվում է ՀՀ Արարատի մարզում, Ազատ գետի Միլի վտակի ափին։ 2007 թվականին առանձնացվել է Խոսրովի արգելոցից։

ՀՀ տարածքի մյուս արգելոցներից են՝

  • Գիհու նոսրանտառ
  • Գյուլագարակի արգելավայր
  • Գոռավանի ավազուտներ
  • Գորիսի արգելավայր
  • Եղեգնաձորի արգելավայր
  • «Զանգեզուր» արգելավայր
  • Իջևանի արգելավայր
  • «Խոր Վիրապ» արգելավայր
  • Հանքավանի ջրաբանական արգելավայր
  • Հերհերի նոսրանտառային արգելավայր
  • Մարգահովիտի արգելավայր
  • Մրտավարդենու արգելավայր
  • Որդան կարմիր արգելավայր
  • Ջերմուկի անտառային արգելավայր
  • Ջերմուկի ջրաբանական արգելավայր
  • Սոսու պուրակ արգելավայր
  • «Սև լիճ» արգելավայր

Հայաստանի արգելոցներ

Խոսրովի արգելոցը պատկերող նամականիշՀիմնական հոդված՝ Խոսրովի անտառ արգելոց

Խոսրովի անտառ արգելոցը կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 23213.5 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան՝ Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։

Հիմնական հոդված՝ Շիկահողի արգելոց

Շիկահողի արգելոցը կազմավորվել է 1958-ին՝ Կապանի անտառտնտեսության հիմքի վրա (1961-1975-ին՝ Բարթազի արգելավայր, տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրները։

Հիմնական հոդված՝ Էրեբունի արգելոց

Ցորենի վայրի տեսակները Էրեբունի արգելոցում

Էրեբունի արգելոցը կազմավորվել է 1981ին (տարածքը՝ 89 հա) ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից 8-10 հարավարևելյան՝ Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով

Հայաստանի ազգային պարկեր

Հիմնական հոդված՝ Սևան ազգային պարկ

Սևան ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22, 585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։ Պարկը գտնվում է Հայաստանի Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թվականի մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Հիմնական հոդված՝ Դիլիջան ազգային պարկ

Դիլիջան ազգային պարկը

Դիլիջան ազգային պարկը կազմավորվել է 2002 թվականին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ Հայաստանի Տավուշի մարզում՝ Փամբակի հյուսիսարևելյան, Արեգունու հյուսիսային, Միափորի հարավային, Իջևանի հարավարևմտյան, Հալաբի արևելյան լանջերին՝ 1100-2400 մ բարձրություններում՝ հաճարենու և կաղնու անտառների բուսական և կենդանական բազմազանության, ինչպես նաև Կովկասում հազվագյուտ հատապտղայիև կենու համակեցությունների պահպանության նպատակով։ Տարածքը՝ 28002 հեկտար է։

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։

Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծգաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։

Տարածքում կան մոտ 670 տեսակ բույսեր (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշավտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Հիմնական հոդված՝ Արևիկ ազգային պարկ

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հա։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տիպեր՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազնազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։

Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն։

Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում։

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը։

Հայաստանում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝

  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ։

Սևան ազգային պարկը

Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները։ ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով։ Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը ահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը։

Հայաստանի բնության հուշարձաններԽմբագրել

ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։

Բնության հուշարձանները բացառիկ կամ յուրահատուկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են։

ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ 230 բնական հուշարձաններ կան։ Դրանց ստեղծման նպատակն է մարդու ակտիվ գործունեության զերծ պահումը բնական բոլոր գիտաճանաչողական բարձրարժեք համալիրներ, նրանց առանձնահատկությունները

230 բնական հուշարձաններից 109-ը հանդիսանում են երկրաբանական (Աժդահակ և Արմաղան հրաբուխներ Գառնիի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտները, Որոտանի վրա գտնվող «Սատանի կամուրջ»), 48-ը՝ ջրաերկրաբանական (Ապարանի «Սրբի աղբյուր», Մալիշկա գյուղի «Մոզ աղբյուր»), 38-ը՝ ջրագրական (Շաքիի ջրվեժ, Գեղամա լեռների «Վիշապալիճ»), 16-ը՝ բնապատմական (Երիցվանքի մոտ գտնվող Արծվանիկ գյուղի բնական քարայրներ), 19-ը՝ կենսաբանական հուշարձաններ (Շիրակի «Փետրախոտային տափաստան», Տավուշի մարզի «Սարի գյուղի սոսին»)։

Рубрика: Պատմություն 2021-2022

Պատմություն

Հայկական լեռնաշխարճ:

  1. Հայկական լեռնաշխարհը ունի գերազանցապես լեռնային տեղանք: Տարածքը հարևան երկրների հետ համեմատ բարձրադիր է: ՀԼ-ն անվանում են հայկական բարձրավանդակ, լեռնային երկիր, լեռնային կղզի:
  2. Օտարները Հ-ն անվանում են Ուրարտու, Արմենիա, Սոմխեթի:
  3. ՀԼ-ը հարավից եզերվում է հայկական Տավրոսով, Հյուսիս- արևմուտքից Պոնտոսի լեռնաշղթայով, հյուսիսից-կուր գետով, Արևելքից կասպից ծով-Ուրմիա լիճ, Արևմուտքից փոքր ասիական սարահարթով:
  4. ՀԼ-ի կենտրոնը անվանում ենք միջնաշխարհ:
  5. Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Արարատն է, Մասիսը 5165- Սիսը 3925:
  6. Նոյը ՀՍՏՀՍԸԱԻ
  7. Արարատից-Արևմուտք ձգվում են բարձրունքներ, իսկ լեռնաշղթան անվանում են ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ:
  8. Հհ ամենաբարձր կետը ԱՐԱԳԱԾՆ Է 4090 մ
  9. ՀԼ-ի բոլոր լեռները հրաբխային-հանգած լեռներ են: Հանգած են բոլորը բացի ԹՈՆԴՈՒՐԵԿԻՑ , որը համարվում է հրաբխային բայց քնած:
  10. ՀԼ-ի ակտիվ երկրաշարժային գոտի է: