Рубрика: Պարսկերեն

Իրանի ճարտարապետության մասին

Նեոլիթի ժամանակաշրջանից պահպանվել են հողագործական բնակավայրերի մնացորդներ՝ կավե և հում աղյուսե տներով (կան որմնանկարների հետքեր)։ Իրանի հարավ-արևմուտքում, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում, Էլամ պետությունում զարգացել է Միջագետքի մշակույթին մոտ արվեստ։ Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կես) կառուցվել են մայրաքաղաք Էկբատանի (ժամանակակից՝ Համադան) հզոր ամրությունները, երկսյունազարդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ։ Աքեմենյան ժամանակաշրջանում մեծ թափ է ստացել պալատային ճարտարապետությունը։ Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը։ Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը, դեկորում կիրառվել է գունավոր սվաղ, ոսկեզօծում, կենդանիների քանդակներով պարակալներ և այլն։ Պաշտամունքային կառույցներն էին քառամույթ, քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները, քարե աշտարակները՝ սրբազան կրակը պահելու համար։ Աքեմենյանների թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին։ Ձևով առանձնանում է Բյուրոս արքայի դամբարանը Փասարդադում։ Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում են հելլենիստական նմուշները (տաճար Կենգավերում, մ.թ.ա. 2-րդ դար)։

Պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բացվող այվանով պալատի տիպը (Քուհե-խոջա սարի պալատը Համուն լճի մոտ)։ Սասանյան ժամանակաշրջանում ինտենսիվ զարգացել է քաղաքաշինությունը։ Քաղաքները կառուցապատվել են բոլորաձև Ֆանտաստիկ կենդանու հախճաղյուսն հարթաքանդակ Շոշից (Լուվր, Փարիզ) Աքեմենյան պտյակ, արծաթ (Բրիտանական թանգարան, Լոնդոն) (Դուր, այժմ՝ Փիրուզաբադ) կամ ուղղանկյուն պարագծով պարիսպների ներքո, հաճախ կանոնավոր հատակագծով (Նիշապուրը շախմատաձև է)։ Շինությունները քարից էին, թրծված կամ հում աղյուսից, պարաբոլաձև թաղերով, կիրառվել է նաև արոմպային փոխանցմամբ գմբեթ։ Հսկայական չափերի պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ այվան՝ ընդունելության դահլիճը, լրացված գմբեթավոր կառույց, և բոլորաձև կտրվածքի, հզոր սյունկոնտրֆորսները (Ֆիրուզաբադում 3-րդ դար, Սարվեստանում, 5-րդ դար)։ Պաշտամունքային կառույցներն էին՝ «չոբտակ» զրադաշտական տաճարները (քառակուսի հատակագծով, քառակամար գմբեթավոր տաղավար) և քարե զոհասեղանները բաց երկնքի տակ։ Արաբական նվաճումները (7-րդ դար) և իսլամի տարածումը սկզբնավորել են նոր տիպի կառույցներ՝ մի նարեթներով մզկիթ, մեդրեսե, դամբարան, ծածկված շուկա, քարվանսարա («խան»), բաղնիք («համմամ») և այլն։ Ծավալվել է միջնադարյան ամրոց-քաղաքների շինարարությունը, քաղաքի երկու գլխավոր փողոցները կապելով չորս դարպասներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազմելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնվում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը («արկ»)։ Քաղաքի պարսպից դուրս արհեստավորական արվարձաններն էին։ Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ։

12-րդ դարում կազմավորվել է իրանական մզկիթի տիպը, սրահներով շրջապատված ուղղանկյուն բակ, առանցքադիր, դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի հետևում գմբեթավոր դահլիճն էր (Զավարի մզկիթը, Էրդասաանի մոտակայքում, 1135, Սպահանի գլխավոր մզկիթը)։ Մզկիթին կից մինարեթն էր, սկզբում՝ քառակուսի հատա կագծով, ութնիստ բնով, 11-րդ դարից՝ բոլորաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շարվածքի գոտիներով, շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթը, 1120)։ Դամբարանները աշտարակաձև էին (բոլորակ կամ աստղաձև հատակագծով, կոնաձև ծածկով) և գմբեթավոր խորանարդաձև։ 13-14-րդ դարերում, Հուլավյան իշխանության ժամանակաշրջանում, ճարտարապետությունը կրել է մի շարք փոփոխություններ, կոմպոզիցիոն (այվանների պատերին արվում են կամարակապ բացվածքներ, խորշեր, իսկ շքամուտքի այվանը ավարտվում է գմբեթաբդով, պաշտամունքային կառույցներում առանձին կանգնած մինարեթը փոխարինվում է շքամուտքի գլխին կառուցված երկու գեղակազմ աշտարակներով, ճակատների և ինտերիերի բոլոր աարրերը դառնում են նեղ, խիսավերձիգ են), կառուցվածքային (մշակվում են թաղակիր կամարների համակարգի տարբերակներ, բարձրասլաք բջջային գմբեթ են)։ Դեկորին բնորոշ է հագեցված բազմագունությունը, օրնամենտալ որմնանկարչությունը, փորագրված, ներկված արհեստական մարմարը, ջնարակած խեցին, շթաքարեկազմ (ստալակտիտային) քիվերը, թաղերը են։ Հիմնական շինանյութը հում և թրծված աղյուսն է։ Այս շրջանում կազմավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե, խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը, 1304-25), կառուցվել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Իրանի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի (1295-1305) և Օլջայթու-Խոդաբնդեի (1305-13, ճարտարապետ Ալի-Շահ) դամբարանները, Ալի-Շահի մզկիթը Թավրիզում։ Թեմուրյանների պետության կազմում Իրանի (14-15-րդ դարեր) պաշտամունքային կառույցները պսակվում են թմբուկավոր խեցե, երկնագույն երեսպատ գմբեթով, շքամուտքը կողահարվում է մինարեներով, ճակատներն ամբողջովին երեսպատվում են ջնարակած խեցեգորգով (Դոհարշադ մզկիթը Մաշհադում, 1405-18, ճարտարապետ Ղավամ ադ-Դին Շիրազի)։

16-րդ դարից Սեֆյան Իրանի ճարտարապետությունը աչքի է ընկնում չափազանց մեծ մասշտաբով, պերճաշուքությամբ, ծավալների զանգվածեղությամբ, բազմազան նրբագեղ մանրամասներով, գունեղ, բարդ դեկորով։ Վերջնականապես կազմավորվել է քարվանսարայի տիպը։ Հատկապես ծավալվել է քաղաքաշինությունը. սկզբնավորվել է քաղաքային վիթխարի անսամբլի գաղափարը (Նոր Սպահանը՝ հսկայական Մեյդանե-Շահ հրապարակով և Չհարրաղ բուլվար մայրուղիով)։ 18-19-րդ դարերում Իրանի տնտեսության անկման հետ շինարարությունը կտրուկ կրճատվել է։ 20-րդ դարում կառուցվել են նոր տիպի շենքեր (Թեհրանի համալսարանը, 1930-ական թվականներ, ճարտարապետ՝ Ա. Դոդար), կիրառվում են երկաթբետոն, մետաղ, ապակի։ 1950-ական թվականներից կառուցվել են կառավարական, մեմորիալ շինություններ, հյուրանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ։ Իրանի ճարտարապետները համադրում են ժամանակակից սկզբունքները ազգային ճարտարապետական ավանդներին. Իբն Սինայի (1952, Համադան), Նադիր շահի (1961, Մաշհադ) դամբարանները, ՕմարԻ» այյամի գերեզմանը։ Իրանում վերջին շրջանում մեծ թափ է ստացել քաղաքաշինությունը, մայրաքաղաք Թեհրանը հարստացել է բազմաթիվ կառույցներով, նրա բնակչության թիվը 2015 թվականին անցավ 13.6 միլիոնը։

Рубрика: Պարսկերեն

Պարսկական երաժշտություն

Իրանի բազմադարյա ավանդույթ ունեցող պրոֆեսիոնալ (դասական) և ժողովրդական երաժշտությունը մոնոդիկ է։ Հիմքում ունի 7 հիմնական և բազմաթիվ լրացուցիչ դաստգյահ-հնչյունաշարերի յուրատեսակ լադային համակարգ՝ բաղկացած 24 աստիճանից։ Երաժշտության գլխավոր ձևերն են՝ թեսնիֆ (յուրատեսակ բալլադ), քասիդ (ձոն), ղազել (քնարական երգ), շատ տարածված է մակամը։ Նվագարաններից են՝ սազ, թառ, քամանչա (լարային), զուռնա (փողային), զարբ (հարվածային)։ Իրանի հնագույն երաժշտության վերաբերյալ տվյալներ համարյա չեն պահպանվել։ 7-րդ դարի սկզբին Խոսրով II Ափարվեզ կամ Ապրուեզ երաժշտասեր արքայի հովանավորությամբ Տիզբոնում նախաձեռնել են երգ-երաժշտության կանոնավորմանը, հրավիրվել են երաժիշտներ (այդ թվում նաև Հայաստանից)։ Արաբական նվաճումներից հետո նկատելի են փոխազդեցությունները։ 9-րդ դարից սկսած ծաղկել է պալատական արվեստը։ 13-րդ դարում գործել է տեսաբան, կոմպոզիտոր և կատարող Ուրմավին։ 15-րդ դարում պահպանվել են տեղեկություններ նոտագրության մասին։ 1850-ական թվականներից Իրանի երաժշտությունը ազդվել է եվրոպականից. Թեհրանում, կայսերական քոլեջին կից բացվել է երաժշտական դպրոց։ 1920-ական թվականներին կոմպոզիտոր, վիրտուոզ թառահար, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Նաղի Վազիրին սկզբնավորել է ազգային երաժշտության ուսուցումը, հրատարակել երաժշտական տեսության դասագիրք, բացել երաժշտական դպրոց, որտեղ սովորել են Իրանի առաջին պրոֆեսիոնալ երաժիշտները։ 1930-ական թվականների սկզբին Թեհրանում բացվել են բարձրագույն երաժշտական դպրոց (1940-ական թթ. վերջերից՝ կոնսերվատորիա), մասնավոր երաժշտական դպրոցներ։ Ճանաչված կոմպոզիտորներից և երաժշտագետներից են՝ Աբդուլհասան Սեբան, Ռ. Ֆարղանեն, Հ. Սանջարին, կատարողներից ու օպերայի և բալետի արտիստներից՝ Ֆ. Սեբան, Ջ. Աշոտ-Հարությունյանցը, Ս. Թաջբախշը, Ա. Մելքոնյանը, Փարսին։ Իրանում գործում են օպերայի և բալետի թատրոն (1967, Թեհրան), հեռուստատեսության բալետի խումբը, ֆիլհարմոնիա (1953), 2 սիմֆոնիկ նվագախումբ, կոնսերվատորիաներ, բալետի և երաժշտական դպրոցներ։ Դարեր շարունակ Իրանում հռչակ են վայելել հայազգի ժողովրդական երգիչները, աշուղները։ Նորագույն շրջանի իրանահայ երաժշտական մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից են Ն. Գալանդերյանը, Լ. Գրիգորյանը, Հ. Գրիգորյանը, Ռ. Գրիգորյանը, Լ. Բազիլը, Ա. Ջամբագյանը, Մ. Մելիք-Ասլանյանը, Լ. Ճգնավորյանը, Հ. Վարդանյանը և ուրիշներ։ Հայ երաժիշտ արվեստագետների ջանքերով Իրանի տարբեր քաղաքներում ստեղծվել են երգչախմբեր։ 1928 թվականին Թեհրանում հիմնվել է «Կոմիտաս» երկսեռ երգչախումբը (հիմնադիր՝ Հ. Գրիգորյան), 1945 թվականին՝ «Գուսան» երգչախումբը (հիմնադիր՝ Ն. Գալանդերյան), 1946 թվականին՝ «Գուսան» երգչախումբը և նվագախումբը (հիմնադիր՝ Լ. Գրիգորյան), 1960 թվականին՝ «Հայ երգ» (հիմնադիրներ՝ Լ. Բազիլ և Ա. Հովհաննիսյան), 1963 թվականին՝ «Անուշ» (հիմնադիր՝ Հ. Գասպարյան), 1951 թվականին Աբադանում՝ «Գուսան» (հիմնադիր՝ Ժ. Մինասյան) երգչախմբերը։ Շատ հայ ջութակահարներ, դաշնակահարներ, երգիչներ, դիրիժորներ դասավանդում են Թեհրանի կոնսերվատորիայում, հանդես գալիս տարբեր նվագախմբերում և օպերային թատրոնում։ Հայտնի են դաշնակահարուհի Տ. Աշոտ-Հարությունյանցը, երգչուհիներ Թ. Փիլոսյանը, Ա. Թերզյանը, երգիչ Ա. Աղաբեկյանը, ջութակահարներ Վ. Իաջայանը, Հ. Մանուկյանը և ուրիշներ։ Գործում են «Արարատ» և «Հայ երգ» երաժշտական ընկերությունները։

Рубрика: Պարսկերեն

Իրանական խոհանոց

ժողովուրդների ազգային խոհանոց, աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը։ Իրանական խոհանոցը ինքնատիպ է, սակայն կրել է նաև թուրքական, ադրբեջանական, քրդական, արաբական և մասնակիորեն հունական ու ռուսական խոհանոցների ազդեցությունը։

Cuisine of Iran آشپزی ایرانی 31-پلو آرایی.jpg
Cuisine of Iran آشپزی ایرانی 16-ته دیگ برنج.jpg

Ավանդական ուտեստները և սննդամթերքը

Կերակրատեսակներ

Իրանում ամենատարածված կերակրատեսակներից են

Ղորմե սաբզի- մի քանի տարբեր տեսակի կանաչիներով, կարմիր լոբով, չորացրած լիմոնով ու մսով պատարստվող կերակուր։ Այս կերակուրն առանձահատուկ է նրանով, որ դրանում օգտագործվում է նաև թարմ չաման։ Ֆեսենջան- պատրաստվում է մանրացրած ու բոված ընկույզով, նռան մածուկով և մսագնդիկներով կամ հավի մսով։ Կախված ճաշակից, ֆեսենջանը պատրաստում են քաղցր կամ թթու։ Զերեշք փոլո- Բարբարիսով փլավ, հորթի կամ հավի մսով։ Աշե ռեշտե- Ռշտայով թանձր սուպ, որի մեջ օգտագործվում է սպիտակ լոբի, սիսեռ, ոսպ, և տարբեր տեսակի կանաչիներ` կանաչ սոխ, համեմ, մաղադանոս, սպանախ։ Բոլոր բաղադրիչները նախապես եփվում են ու վերջում խառնվում իրար հետ։ Ամենավերջում ավելացվում է չորաթան կամ մածուն և նանայով սոխեռած։ Խորոված -Իրանական խոհանոցը հարուստ է խորովածի բազմաթիվ տեսակներով։ Ոպես օրինակ` բարգե- հորթի կամ գառան մանր կտրատած միս, որը քնեցվում է լիմոնի հյութից ու սոխից պատրաստված մարինադում։ Այն մատուցվում է կարագով ու շաֆրանով պատրաստված հատուկ սոուսով։ Հավի խորովածը կամ ինչպես իրանցիներն են ասում ջուջե քաբաբը երբեմն պատրաստում են ֆիլեից, իսկ երբեմն էլ ամբողջական հավից, որը նույնպես մարինացվում է լիմոնի հյութի մեջ։

Cuisine of Iran آشپزی ایرانی 30-خوراک قیمه.jpg

Միս, Ձուկ

Ամենատարածված մսի տեսակներն են ոչխարի, հորթի, տավարի միսը և թռչնամիսը։ Խոզի միս չի օգտագործվում, քանի որ Իրանը մուսուլմանական երկիր է։ Մսից պատրասվում են քաբաբի ու խորովածի բազմաթիվ տեսակներ, ֆեսենջան, աբգուշտ և այլն։ Ձկան մսից ուտեստներն ավելի շատ պատրաստվում են Իրանի հյուսիսային ու հարավային շրջաններում։ Իսկ մյուս շրջաններում դրանք այնքան էլ տարածված չեն։ Հատկանշական է, որ օգտագործվում են ձկան մարմնի բոլոր մասերը, սկսած գլխից մինչև խավիար։

Cuisine of Iran آشپزی ایرانی 03- آش جو.jpg

Рубрика: Պարսկերեն

«Լեյլի և Մեջնուն» նախագիծ

Նիզամի Գյանջևի – Լեյլի և Մեջնուն

Հայ-իրանական գրականություն

Երկարաժամկետ համատեղ նախագիծ այլ լեզուներ դասավանդողների և Ավագ դպրոցի 10-11-րդ դաս․ սովորողների հետ (ցուցակը հստակեցվում է)

Նախագծի նպատակը

Կարդալ, ծանոթանալ իրանական և վրացական գրականությանը, հարստացնել հայկական համացանցը թեմային առնչվող տարատեսակ հրապարակումներով։

Խնդիրները

Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, սեփական մտքերը շարադրելու հմտություններ, եզրակացության ձևակերպում։
Բանավոր խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության ձևավորում, զարգացում։
Կարդացած տեքստերի համադրում, դրանց ընդհանրությունների և տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու փորձի ձեռքբերման ձևավորում, խթանում։
Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում, հմտությունների ձեռքբերում։

Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

Իրագործման քայլերը

  • Նախապատրաստական աշխատանք
  • Նախագծի ձևակերպում սովորողների բլոգներում
  • Աշխատանքի բաժանում աշխատանքային խմբերում
  • Քայլերի հստակեցում
  • Սովորողների անելիքների քննարկում
  • Սցենարի կազմում
  • Փորձեր

Նախագծի արդյունքների ներկայացում

  • Սովորողների տեսանյութ-ձայնագրություններն իրենց բլոգներում
  • Հավաքված նյութի մշակում-հրապարակում
  • Հրապարակում Ավագ դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում
  • Ֆեյսբուքյան հրապարակումներ

Նախագծի մասնակցի գնահատումը

Մասնակիցը գնահատվում է.

ըստ իր նախնական փուլում  կատարած ուսումնասիրությունների,

նախագծի արդյունքների ներկայացման,

բլոգում կատարված հրապարակումների,

Վերջնական արդյունք

Ներկայացում-բեմականացում։

Առաջարկվող աշխատանքներ

Ծանոթացում իրանական գրականությանը (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ, Նիզամի)

Հայկական և իրանական ասույթներ, թևավոր խոսքեր (նմանություն)

Թարգմանություններ պարսկերենից

Ներկայացվում է
Նիզամի Գյանջևի – Լեյլի և Մեջնուն  (ներկայացում)

Բեմականացման փորձեր

Նախագծի համակարգողներ՝ Սոֆյա Այվազյան, Դիանա Նազարյան, 
Երաժշտական ձևավորում՝ սովորողների

Նախագծի սկիզբ՝ 10.01.22թ.

Նախագծի ամփոփումը՝ 25.01. ժ․ 12։00- Մայր դպրոցի դահլիճում

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ

Սովորողները սկսել են կարդալ, ուսումնասիրել․

Ամալյա Զաքարյան – 1․ Իրանական գրականություն,  2․ Հ․ Ջասեմի՝ «Վերելակ»

Լուիզա Արտենյան — Իրանական գրականություն— Օմար Խայամ

Յուրի Հյուսյան — Իրանական պատվածքներ

Рубрика: Պարսկերեն

ՇԻՐԻՆԻ ԵՎ ԼԵՅԼԻԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵԶԱՄՈՒ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ամփոփում
Լեյլի և Շիրին անունները գրական տեսանկյունից նույնացված են, քանզի երկուսն էլ երկիմաստություն են, որոնց ճակատագիրն ու կյանքի պատմությունը խիստ նման են, իսկ ավելի խորը գրականագիտական տեսանկյունից՝ ողբերգական: Երկու սիրահարներն էլ ժամանակի բարքերի և ճակատագրի քմահաճության գերին էին, որն ամեն կերպ ջանում էր տանջել ու փորձությունների ենթարկել իրենց երազանքներին ձգտող մարդկանց: Լեյլին իր երազանքներին հասնելու հարցում հաջողության չի հասնում, սակայն, Շիրինն այս հարցում որոշ առումներով ավելի հաջողակ է: Այս հոդվածում հեղինակն աշխատել է ներկայացնել ժամանակի բարքերի և ավանդույթների ազդեցությունը երիտասարդ սիրահարների վրա՝ քննարկելով երկու անմեղ սիրո պատմությունների դրական և բացասական կողմերը, որոնք հանդիսացել են այդ գրական ստեղծագործությունների հաջողության և ճանաչման միջոց: Հեղինակը կարողացել է լավագույնս ներկայացնել, որ երկու պատմություններն էլ կառուցվածքային առումով լի են հակասություններով, տրամաբանական և անտրամաբանական հանգուցալուծումներով, սակայն, երկուսի տրամաբանության հիմնական առանցքը տառապանքն է:
Լեյլի և Շիրին անունները գրական տեսանկյունից նույնացված են, քանզի երկուսն էլ երկիմաստություն են, որոնց ճակատագիրն ու կյանքի պատմությունը խիստ նման է, իսկ ավելի խորը գրականագիտական տեսանկյունից՝ ողբերգական:
“Լեյլի և Մաջնուն” ստեղծագործության հերոսը Արաբիայի բեդուիններից է, որոնք ինչպես երևում է նաև այս ստեղծագործության մեջ, իրենց աղջիկ երեխաներին կենդանի թաղում էին, իսկ մյուս հերոսուհին Հայաստանի և Իրանի թագաժառանգներից է: Շիրինը պատմական կերպար է և հանդես է գալիս նաև էպոսներում: Կարելի է ասել, որ Շիրինը հանրահայտ պարսկական ազգային էպոսի՝ “Շահնամեի” հերոսներից է: Շիրինը հնարամիտ է և սիրում է հեշտակյաց, շվայտ ու ցոփ կյանք վարել: Խոսրովը Շիրինի սիրեցյալին՝ Ֆարհադին վերացնում են նենգ կախարդանքի միջոցով, իսկ Շիրինը ճակատագրի բերումով թունավորում է Խոսրովի սիրեցյալ Մարիամին՝ ինքը նույնպես արժանանալով այդ բախտին:
Լեյլիի սիրո սկիզբն է կրակոտ և դառնագին, իսկ Շիրինի սիրո՝ ավարտ: Նրանք երկուսն էլ առաքինի և հավատարիմ հերոսներ են, սակայն, Լեյլիի հավատարմությունը սովորական և պարզ էր: Շիրինի հավատարմությունը բավականին աղմկալից և սրտաճմլիկ էր, քանզի Շիրինի կողմից Փարվիզի հանդեպ հավատարմությունը շարունակվեց նաև նրա մահվանից հետո: Սա է պատճառը, որ գրականագետներն ավելի շատ նախընտրում են Շիրինի սիրո և հավատարմության պատմությունը:
Երկու սիրահարներն էլ ավանդույթների և արդիականության խորհրդանիշ են: Լեյլին իր երազանքներին հասնելու հարցում…

Рубрика: Պարսկերեն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Երեկ առավոտյան մենք գնացինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։Այնտեղ մեզ դիմավորեցին մեզ և ուղեկցեցին համալսարանի ակումբ, որտեղ մեզ պատմեցին ինստիտուտի մասին, իսկ հետո շրջայց կատարեցինք ինստիտուտով։ Նաև մեզ տարան սենյակ, որտեղ կրականում էինք։

Կրակելուց հետո մենք գնացինք համալսարանի թանգարան։ Այնեղ ներկայացված են քառօրյա պատերազմի մասնակիցների իրերը նաև ազգային հերոսների իրերը և նաև կային զենքեր։

Հետո մենք գնացինք տեսանք տղաների ննջասենյակը, հանգստյան սենյակը և խոհանոցը։

Рубрика: Պարսկերեն

Ինաչու եմ ընտրել պարսկերենը

Ես այս տարվանից եմ որոշել սովորել պարսկերեն: Մինչև անցյալ տարի ես ոչինչ չգիտեի պարսկերենի և Իրանի մասին: Ինձ սկսեց հետաքրքրել լեզուն, երբ ընկեր Դիանայի հետ հասարակագիտության ժամերին երբեմն ուսումնասիրում էինք տարածաշրջանի երկրները, հատկապես Իրանը: Կարելի է ասել, որ հասարակագիտությունն է նպաստել, որ ընտրությամբ գործունեությունս փախեմ պարսկերեն: Ես արդեն սիրում եմ այս երգեցիկ լեզուն:

Рубрика: Պարսկերեն

Իրանական ընդեղեն

Իրանական ընդեղենի (պարսկերեն՝ աջիլ) յուրահատուկ տեսակ է թոխմե-յե ժափոնին (բառ․ ճապոնական կորիզ)։ Սրանք ընդամենը ուտելու համար ոչ պիտանի տեսակի ձմերուկի (ինչպես նկարում է երևում, սպիտակ միջուկով, անհամ ձմերուկի տեսակ) կորիզներ են, որոնք չորացվում են, ապա բովվում։ Այս աշխատանքում ամենաբարդը ձմերուկի կորիզները մաքրելն է։
Հետաքրքիր է ընդեղենի անունը, ինչո՞ւ ճապոնական։ Ասեմ, որ ոչ մի կապ էլ չունի Ճապոնիան այստեղ։ Սա տեղական աղանդեր է, որ պատրաստվում է Դեմավենդի փեշին գտնվող Ջաբան գյուղում, որտեղից էլ ծագում է այս չարազի իրական անունը՝ ջաբանի։ Դե իսկ իր հայրենիքից դուրս գալուց ու տարածում ստանալուց հետո ջաբանի և ժափոնի բառերի նմանության հիման վրա կորիզների անունն աղճատվել է, ու զուտ իրանական, գյուղական ձմերուկի կորիզները դարձել են ճապոնական։
Չգիտեմ ինչ համ ունեն, չեմ փորձել, բայց առաջին իսկ առիթի դեպքում կարելի է Իրանից բերել։