Рубрика: Պատմություն 2021-2022

ԵՐՎԱՆԴՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐՄԱՎԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Վան-Տուշպան մ.թ.ա. 8 — րդ դարից Հայաստանի քաղաքական կենտրոն հռչակվելուց հետո, նսեմացավ ու նվազեց Արմավիրի քաղաքական դերակատարումը: Արմավիրի կամ Արգիշտիխինիլի փոխարեն վեր է հառնում քաղաքական մի նոր կենտրոն` Էրեբունին. հնագիտական առատ նյութերը ապացույցն են այն իրողության, որ քաղաքական գործոնը Էրեբունին ու նրա շրջակայքում ընկած բնակավայրերն էին: Սակայն չի կարելի բ ա ց ա ռ ե լ, որ Վան-Տուշպայի Արարատյան տիրապետության տարիներին, և դրանից հետո, Արմավիրն ու դաշտավայրը պատկանել են Հայկազյան հնամենի արքայատան ներկայացուցիչներից Երավանդունի ճյուղին, որոնք 612-ից իրենց ձեռքն են վերցնում Հայքի կառավարումը, և որևէ հայկական տոհմ չի վ ի ճ ա ր կ ե լ հայկազունիների գահի Երվանդունիների իրավունքը:

Վիքիպեդիայի «Երվանդյան Հայաստան» ինտերնետ կայք-էջում Երվանդունիների մասին հավաստում է. Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» /որի պատառիկները ավանդել է պատմահայր Մ. Խորենացին/, մ.թ.ա. 6-4 դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրված Հայկազյան արքայատան ներկայացուցիչները: Պատմագ-թյան մեջ այդ արքայատունը հաճախ անվանվում է Երվանդունի կամ Երվանդական` մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալած Երվանդ Ա Սակավյաց Հայկազյանի անունով: Վերջինիս հաջորդած որդին` Տիգրան Երվանդյանը /մ.թ.ա. 560-530-ական թթ/ Պարսից Աքեմենյան արքա Կյուրոսի Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 530 /537/ Բաբելոնի կործանմանը: Հայկազյան Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև 3-րդ դարի վերջը« /սխալ է պետք է լինի` մինչև մ.թ.ա. 189 թվ, հեղ./: 

Մ.թ.ա 6-րդ դարի սկզբներին ուրարտական պետությունը անկում ապրեց: Ըստ խորհրդահայ պատմագիտության, իբրև թե Ուրարտուի հիմքի վրա Երվանդ Հայոց թագավորը ստեղծեց հայոց պետականությունը. Երվանդ Ա Սակավակյացն ու նրա որդի Տիգրան Երվանդյանը հանդիսացել են Մեծ Հայքի գահակալներն ու Երվանդունի արքայատոհմի հիմնադիրները` վերականգնելով հայոց անկախ պ ե տ ա կ ա ն ու թ յ ու ն ը: Վերականգնվում է հայկազունիների գահանիստը` Արմավիրը հռչակվում է Հայոց մայրաքաղաք- քաղաքամայր:  

Հայաստանը Երվանդունիները կառավարել են մ.թ. ա. 612-ից մինչ 189 թվականը: Ըստ ԴարեհիԲեհիսթունյան եռալեզու արձանագրության, Երվանդունիները Հայաստանը կառավարել են որպես պարսկական սատրապներ, իսկ 323 — 189 թթ. Երվանդունիները Արարատյան թագավորության թագավորներն էին: Մ.թ.ա. 570-ից մինչև 330 թթ. Երվանդունիների մայրաքաղաքը Վան-Տուշպան էր, իսկ Արմավիրը հայոց քաղաքների քաղաքամայր է հռչակվել միայն մ.թ.ա 330 թվականից: Չի բացառվում, որ երկու մայրաքաղաքներն էր հավասարապես Երվանդունիների քաղաքական կենտրոններն էին, Վանը` հարավում, իսկ Արմավիրը` հյուսիս-արևմուտքում: Ի տարբերություն Վանի, Արմավիրն ուներ ավելի ապահով դիրք ու ամրություններ, և ավելի կենսունակ գ տ ն վ ե ց, քան Վան-Տուշպան էր` պարբերաբար ենթարկվելով հարևան երկրների ասպատակություններին:

Оставьте комментарий