Рубрика: Պարսկերեն

Իրանական խոհանոց

ժողովուրդների ազգային խոհանոց, աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը։ Իրանական խոհանոցը ինքնատիպ է, սակայն կրել է նաև թուրքական, ադրբեջանական, քրդական, արաբական և մասնակիորեն հունական ու ռուսական խոհանոցների ազդեցությունը։

Cuisine of Iran آشپزی ایرانی 31-پلو آرایی.jpg
Cuisine of Iran آشپزی ایرانی 16-ته دیگ برنج.jpg

Ավանդական ուտեստները և սննդամթերքը

Կերակրատեսակներ

Իրանում ամենատարածված կերակրատեսակներից են

Ղորմե սաբզի- մի քանի տարբեր տեսակի կանաչիներով, կարմիր լոբով, չորացրած լիմոնով ու մսով պատարստվող կերակուր։ Այս կերակուրն առանձահատուկ է նրանով, որ դրանում օգտագործվում է նաև թարմ չաման։ Ֆեսենջան- պատրաստվում է մանրացրած ու բոված ընկույզով, նռան մածուկով և մսագնդիկներով կամ հավի մսով։ Կախված ճաշակից, ֆեսենջանը պատրաստում են քաղցր կամ թթու։ Զերեշք փոլո- Բարբարիսով փլավ, հորթի կամ հավի մսով։ Աշե ռեշտե- Ռշտայով թանձր սուպ, որի մեջ օգտագործվում է սպիտակ լոբի, սիսեռ, ոսպ, և տարբեր տեսակի կանաչիներ` կանաչ սոխ, համեմ, մաղադանոս, սպանախ։ Բոլոր բաղադրիչները նախապես եփվում են ու վերջում խառնվում իրար հետ։ Ամենավերջում ավելացվում է չորաթան կամ մածուն և նանայով սոխեռած։ Խորոված -Իրանական խոհանոցը հարուստ է խորովածի բազմաթիվ տեսակներով։ Ոպես օրինակ` բարգե- հորթի կամ գառան մանր կտրատած միս, որը քնեցվում է լիմոնի հյութից ու սոխից պատրաստված մարինադում։ Այն մատուցվում է կարագով ու շաֆրանով պատրաստված հատուկ սոուսով։ Հավի խորովածը կամ ինչպես իրանցիներն են ասում ջուջե քաբաբը երբեմն պատրաստում են ֆիլեից, իսկ երբեմն էլ ամբողջական հավից, որը նույնպես մարինացվում է լիմոնի հյութի մեջ։

Cuisine of Iran آشپزی ایرانی 30-خوراک قیمه.jpg

Միս, Ձուկ

Ամենատարածված մսի տեսակներն են ոչխարի, հորթի, տավարի միսը և թռչնամիսը։ Խոզի միս չի օգտագործվում, քանի որ Իրանը մուսուլմանական երկիր է։ Մսից պատրասվում են քաբաբի ու խորովածի բազմաթիվ տեսակներ, ֆեսենջան, աբգուշտ և այլն։ Ձկան մսից ուտեստներն ավելի շատ պատրաստվում են Իրանի հյուսիսային ու հարավային շրջաններում։ Իսկ մյուս շրջաններում դրանք այնքան էլ տարածված չեն։ Հատկանշական է, որ օգտագործվում են ձկան մարմնի բոլոր մասերը, սկսած գլխից մինչև խավիար։

Cuisine of Iran آشپزی ایرانی 03- آش جو.jpg