Рубрика: Без рубрики

«Մարդիկ և մեքենաները»

Այսօր մենք գնացել էինք Ալեքսեյ Պոմիգալով, Ալեքսանդր Անդրեև, Իլյա Կորոբովի
«Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսին։Այնտեղ մեզ ներկայացրեցին գրքի մասին պատմեցի, թե ոնց են գրել այդ գիրքը։ Մի փոքր պատմեմ գրքի մասին՝

ԽՍՀՄ ղեկավարությունը 1940–ականների վերջին որոշեց կազմակերպել հայերի զանգվածային հայրենադարձություն։ Պատերազմից հետո մասնագետների մեծ կարիք կար, և որոշեցին այդ խնդիրը լուծել նաև Ցեղասպանությունից փրկված ու տարբեր երկրներում հաստատված հայերի օգնությամբ։ Հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գիտահետազոտական այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ արագ վերածվեցին ԽՍՀՄ ու նույնիսկ աշխարհի մակարդակով առաջատար ինստիտուտների։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտներ, ու ինչպես մշակույթի փոփոխությունը երաշխավորեց գիտության։

Երբ վերջացավ շնորհանդեսը մենք դուրս եկանք մի փոքր զբոսնեցինք հարցազրույցներ վերցրեցինք նաև արտասանում էինք Հովհաննես Թումանյանի բանաստեղծուերից։Շնորհակալ եմ ընկեր Հասմիկին և ընկեր Անուշին այսպիտի հրաշալի օր ունենալու համար։

«Մարդիկ և մեքենաները»: 2 комментария

Оставьте комментарий